«Հայաստանը սպասում է ժողովրդական վարչապետի ընտրությանը». միջազգային մամուլ

 

Հայաստանում կատարվող իրադարձությունները շարունակում են մնալ միջազգային մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Միջազգային մամուլն այսօր հաղորդում է ՀՀ վարչապետի պաշտոնում ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի պաշտոնապես առաջադրվելու մասին:

«ТАСС»-ի հաղորդմամբ՝ բուռն քաղաքական կյանքը՝ երկու օր դադարից հետո, կիրակի օրը վերադարձավ Երևան, որտեղ մարզերից ժամանեց ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը: Գործակալությունը հայտնում է, որ Փաշինյանը հանդիպել է ՀՀԿ ներկայացուցիչների, ինչպես նաև ռուս պատգամավորների հետ: Նրա խոսքով՝ հանրապետականները չեն խոչընդոտի մայիսի 1-ին վարչապետի ընտրությանը:

 

Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ Հայաստանը սպասում է իր վարչապետի, ժողովրդի վարչապետի ընտրությանը:

Փաշինյանի պաշտոնական առաջադրման մասին հաղորդում է նաև «Интерфакс»-ը՝ հղում անելով «Ելք» կուսակցության անդամ Էդմոն Մարուքյանին:

«Մեր նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն ու իշխանության բոլոր ճյուղերի անկախության ապահովումն է»,- գործակալությունը մեջբերում է Նիկոլ Փաշինյանի խոսքը:

«Meduza»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի պաշտոնին է հավակնում Հայաստանում բողոքի ցույցեր գլխավորած քաղաքական գործիչը:

«Новые известия» պարբերականը հիշեցնում է, որ ավելի վաղ Փաշինյանին իրենց աջակցությունն էին հայտնել «Բարգավաճ Հայաստանն» ու «Դաշնակցությունը»:

ՀՀ վարչապետի կայանալիք ընտրությունների մասին գրում են նաև AFP, Euronews, Daily Sabah, News.bg, Eurasia Diary, Washington Post, Indian Express, Xinhuanet, Times և մի շարք այլ լրատվամիջոցներ:

AFP գործակալությունը մեջբերում է Փաշինյանի խոսքը:

 

«Ես կարող եմ ասել, որ ես պատրաստ եմ և բարձր պատասխանատվություն ունեմ՝ ստանձնել վարչապետի պարտավարությունները»,- հիացած ամբոխին է դիմել Փաշինյանը, նշում է գործակալությունը:

Euronews-ի հետ զրույցում Փաշինյանն ասել է, որ «հայ ժողովուրդը հավատում է փոփոխություններին, և նրանց նոր կառավարություն է անհրաժեշտ»:

«Նիկոլը հերոսացավ»,- հայաստանյան իրադարձությունների մասին իր հոդվածում գրում է Indian Express-ը:

Ներհայաստանյան զարգացումներին, ՀՀ վարչապետի պաշտոնում Փաշինյանի պաշտոնական առաջադրմանն անդրադառնում են նաև բուլղարական, շվեյցարական, ադրբեջանական, բելառուսական, թուրքական, ուկրաինական մի շարք լրատվամիջոցներ:

Be the first to comment on "«Հայաստանը սպասում է ժողովրդական վարչապետի ընտրությանը». միջազգային մամուլ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ