Ռուսական НТВ-ն հարցազրույց է արել ում հե՞տ… Աթոռներին պինդ նստեք, ասում եմ. Մարդասպան ռոբիկի

Ռուսական НТВ-ն հարցազրույց է արել ում հե՞տ… Աթոռներին պինդ նստեք, ասում եմ։ Մարդասպան ռոբիկի։ Ես դեռ չեմ նայել, բայց «Առավոտը» տպել է դրա բարբաջանքը։ Ահավասիկ.

«Ի՞նչ է պահանջում Փաշինյանը: Ինձ հենց հիմա իշխանություն տվեք, անհապաղ իշխանություն տվեք: Իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես: Դրանք կոնկրետ մարդիկ են, Ազգային ժողով, պատգամավորական կորպուս, նրանք նույնպես ինքնասիրություն ունեն: Եվ ստիպել նրանց՝ գնալ ընդդեմ իրենց խղճի, հայացքների, ընդդեմ իրենց ունեցած քաղաքական պատկերացումների, շանտաժի ենթարկել նրանց մեծաթիվ մարդկանց բազմությամբ, դա բացարձակապես այլ ծայրահեղություն է»։
Եթե կարճ հիշողություն ունեցողներ կան, թարմացնեմ բոլորի հիշողությունը։ Սա էն ՀՐԵՇ-ն է, որ խոստացել էր լուծել Ղարաբաղի հարցը։ ԲԱՅՑ.

ա) Ղարաբաղի բնակչության թիվն ավելացնելու փոխարեն՝ ամեն ինչ արեց, որ Ղարաբաղի կեսը դատարկվի, ու իր խնամի-ծանոթ-«քիփ»-երն էստեղ պաշտոններ ստանան։

բ) դա պատճառ դարձավ, որ Հայաստանում եւ Արցախում սկսեն արտասանել «սեպ խրել» եւ «ղարաբաղյան կլան» ազգակործան արտահայտությունները։

դ) քաղաքակական ահավոր սպանություններ եւ զարհուրելի Հոկտեմբերի 27
ե) փադիշահի պես հարստացավ՝ թալանելով Հայաստանը ու մարդկանց սպանելուց «կշտացած»՝ կալահարիներում անմեղ կենդանիների սկսեց գնդակահարել ու «հեծնել» նրանց անշունչ մարմինները

զ) 2008-ի մարտի 1-ին այդ ենիչերին հրաման տվեց իր բանդաներին՝ սպանել խաղաղ ցուցարարներին ու արյունով լցված «ճամպրուկը» հանձնեց իր սիամական զույգին՝ վստահ, որ միայն նրա շնորհիվ կարող է մարսել Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը ու իր թալանած միլիարդները։
Ես ընդամենը 2 տոկոսն ասացի էս հրեշի մասին։

Ու սա քաղաքական դասեր է տալիս Հայաստանի ժողովրդին։
Ի դեպ՝ օտարի եթերից։
Չնայած՝ օտարը նրանք չեն, մարդասպան ռոբիկի համար հայաստանցիներն են միշտ օտար եղել, ու ինքը զավթիչի պես եկել էր լափելու էս երկիրը։
Որովհետեւ անհայրենիք ՄԱՆԿՈՒՐՏ է էդ մարդակերը։

Լիզա Ճաղարյան

Be the first to comment on "Ռուսական НТВ-ն հարցազրույց է արել ում հե՞տ… Աթոռներին պինդ նստեք, ասում եմ. Մարդասպան ռոբիկի"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ