Նիկոլ Փաշինյանի դիպուկ հարվածը. ՀՀԿ-ն՝ փաստի առջև

 

Ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը պարզապես վստահ չէ իր բանակցային ուժերին, և եթե մի մարդ, որն այնքան էլ վստահ չէ իր բանակցային ուժերին իր հայրենիքի ներսում, ինչպե՞ս է նա պատրաստվում ընդհանրապես բանակցել Ղարաբաղի հարցի շուրջ՝ այսպես է Նիկոլ Փաշինյանն արձագանքել բանակցությունից հրաժարվելու Կարեն Կարապետյանի որոշմանը:

Նիկոլ Փաշինյանի այս դիրքորոշումը բազմաշերտ է և առաջին հերթին հասցեագրված է ՀՀԿ-ին: Նույնիսկ կարելի է ասել՝ Փաշինյանը հմտորեն Կարապետյանի դեմ օգտագործում է այն նույն փաստարկը, ինչը նրա դեմ մեկ տարուց ավելի օգտագործում էին ՀՀԿ գործիչները, երբ հիմնավորում էին՝ ինչու խորհրդարանական Հայաստանում Կարապետյանը չի կարող զբաղեցնել վարչապետի պաշտոնը:

Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ին, ըստ էության, զրկում է վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածությունը առաջադրելու և պաշտպանելու մոտիվից: Գլոբալ առումով Փաշինյանը ՀՀԿ-ին առհասարակ զրկում է վարչապետի թեկնածու առաջադրելու քաղաքական, բարոյական մոտիվից, որովհետև եթե ընդամենը մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանն անփոխարինելի էր, ապա այսօր պաշտոնաթող վարչապետին չեն կարող համարժեք լինել ոչ Կարեն Կարապետյանը և ոչ էլ ՀՀԿ այլ գործիչ:

 

Միևնույն ժամանակ Փաշինյանը կարծես թե ՀՀԿ-ին հուշում է այն մոտիվը, որով նա կարող է մերժել Կարապետյանի առաջադրումը:

Կարեն Կարապետյանը Հայաստանում օտար է, և նրա իշխանությունը կարող է կայանալ միայն բարիկադների, փշալարերի միջոցով: Կարեն Կարապետյանը գերադասում է բանակցել ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ՝ ազգային երկխոսություն կայացնելու նպատակով, այլ Մոսկվայի հետ՝ Հայաստանի կապիտուլյացիայի գնով վարչապետ դառնալու նպատակով:

Մայիսի 1-ին Հայաստանն ընտրություն է կատարելու ոչ թե Նիկոլ Փաշինյանի ու Կարեն Կարապետյանի, այլ անկախության և ռուսական վասալության միջև:

Մայիսի 1-ին հեղափոխությունը կա՛մ հաղթելու է՝ ազգային համակարգ ստեղծելու հեռանկարով, կա՛մ սկսվելու է հակահեղափոխությունը՝ պատմության գիրկն ուղարկելով Երրորդ հանրապետությունը և ճանապարհ բացելով Հայաստանի ռուսական օկուպացիայի համար:

Լուսանկարը՝ Photolure-ի

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանի դիպուկ հարվածը. ՀՀԿ-ն՝ փաստի առջև"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ