Հեղափոխությունը պետք է հետևողականորեն շարունակվի, որը պետք է բերի իրական, ոչ թե կեղծ փոփոխություններ. Նիկոլ Փաշինյան

 

«Քայլ արա» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ ունեցել են ՔՊ կուսակցության և նախաձեռնությունների համատեղ նիստը, որի ժամանակ քննարկել են կարևոր հարցը, թե ինչ քայլերով պետք է շարունակվի թավշյա հեղափոխությունը:

«Իմաստն այն է, որ հեղափոխությունը պետք է հետևողականորեն շարունակվի, որը պետք է  բերի իրական, ոչ թե կեղծ փոփոխություններ, սա կարևեր արձանագրումն էր»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կայացրել են ստրատեգիական որոշումներ, որի մասին ավելի մանրամասն կխոսեն ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում սկսվող հանրահավաքում։

Ըստ նրա՝ երկրորդ փուլի ճանապարհային քարտեզն է հրապարակվելու, թե ինչպես անել, որ այս հեղափոխությունը հասցնեն իր տրամաբանական ավարտին:

Be the first to comment on "Հեղափոխությունը պետք է հետևողականորեն շարունակվի, որը պետք է բերի իրական, ոչ թե կեղծ փոփոխություններ. Նիկոլ Փաշինյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ