Կարեն Կարապետյանը փորձել է արտակարգ դրություն մտցնել. Նիկոլ Փաշինյան

 

Մենք պահանջում ենք Հանրապետական կուսակցության անվերապահ կապիտուլյացիան ժողովրդի առաջ, Հանրապետության հրապարակում հանրահավաքին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշել է, որ ՀՀ օրենսդրության տեսանկյունից, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, նրա հետ հրաժարական է տալիս ամբողջ կառավարությունը և այսօր կառավարությունում չկա ոչ մի գործող պաշտոնյա, կառավարության բոլոր անդամները հրաժարաան տված են և ՀՀ-ում այս պահին չկա կառավարություն:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, Կարեն Կարապետյանը իրեն հռչակել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, այնինչ այսօր իրավաբանները, վերլուծելով Հայաստանհի օրենսդրությունը, արձանագրել են, որ վարչապետի հրաժարականի պարագայում չի կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, հետևաբար Կարեն Կարապետյանը ոչ թե վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է, այլ առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար և նա հանկարծ չհամարաձակվի իրեն վարչապետի լիազորություններ վերապահել, դա կարող է անգամ քրեական հանցագործություն համարվել:Փաշինյանը նշել է, որ այսօր Կարեն Կարապետյանը հրավիրել է ուժային կառույցների ղեկավարներին և քննարկել արտակարգ դրություն մտցնելու հարցը:

 

Be the first to comment on "Կարեն Կարապետյանը փորձել է արտակարգ դրություն մտցնել. Նիկոլ Փաշինյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ