Դու հաղթեցի՛ր Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Facebook-ում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին։

Պատգամավորը, մասնավորապես, գրել է.

«Դու հաղթեցի՛ր Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի:

Ու այս հաղթանակը քո ձեռքից ոչ ոք չի կարող խլել:

Շնորհավորում եմ, հաղթակա՛ն ժողովուրդ»:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Հայաստանում լայնածավալ բողոքի ակցիաներ էին ընթանում. քաղաքացիները երթերով, հավաքներով և այլ ակցիաներով դեմ էին արտահայտվում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ որպես վարչապետ պաշտոնավարմանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ թողնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը։

 

Be the first to comment on "Դու հաղթեցի՛ր Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի. Նիկոլ Փաշինյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ