«Իմ քննադատություններից հետո Սերժ Սարգսյանի մի շարք խորհրդականներ առաջարկել էին հրաժարվել 2015թ. SOAD-ին Հայաստան հրավիրելուց». Թանկյան

 

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը նոր գրառում է կատարել Facebook-ի իր էջում, որում ասվում է.

«2015թ., երբ SOAD-ը մեկնեց Հայաստան, որպեսզի ելույթ ունենա Հանրապետության հրապարակում՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, այդ ժամանակ ինձ մոտեցավ Սերժ Սարգսյանի օգնական Վիգեն Սարգսյանը (այժմյան պաշտպանության նախարար) և ասաց, որ 2013թ. Սարգսյանի վերընտրվելու կապակցությամբ իմ բազմաթիվ քննադատություններից հետո Սարգսյանի մի շարք խորհրդականներ առաջարկել են հրաժարվել 2015թ. SOAD-ին Հայաստան հրավիրելուց, սակայն վստահ լինելով իմ ազգասիրության և Ցեղասպանության մասին իրազեկվածության մեջ, գիտեր, որ ամեն ինչ լավ կլինի: Այդ ժամանակ ես ևս հավատում էի, որ 100-րդ տարելիցն այն պահն էր, երբ պետք էր մի կողմ թողնել տարաձայնություններն ու կենտրոնանալ Ցեղասպանության ճանաչման վրա: Այս տարին տարբերվում է: Մենք չենք կարող ժխտել Հայաստանում տիրող անարդարությունը»:

 

Ավելի վաղ Թանկյանը մեկ այլ գրառում էր կատարել, որում ասվում էր, որ Հայաստանի իշխանությունները փորձում են մինչև ապրիլի 24-ը ցրել ցույցերը:

Serj Tankian

3 ч назад

In 2015 when SOAD went to Armenia to play our show for the centennial of the Genocide in Republic Square, I was approached by Vigen Sargsyan who worked for the President at the time (current defense minister). He told me that because of my public letters critical of Serge Sarkissian in 2013 after his re-election, most advisors of the president discouraged the government on its invitation of SOAD to play in 2015, but he and the President, confident of my nationalism and dedica

Еще

Be the first to comment on "«Իմ քննադատություններից հետո Սերժ Սարգսյանի մի շարք խորհրդականներ առաջարկել էին հրաժարվել 2015թ. SOAD-ին Հայաստան հրավիրելուց». Թանկյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ