«Նիկոլ, պինդ մնա, դու լավ մարդ ես, դու ստիպել ես, որ լիքը մարդիկ արտասվեն, որ լիքը մարդիկ մի պահ հետ նայեն». Աշոտ Ասատրյան

 

Բարև Նիկոլ:

Հիշում ե՞ս , որ էսօր Էրեբունիում քեզ բերման ենթարկեցին: Մի բան ասեմ, շատ չնեղվես: Քեզ բռնելուց հետո մարդիկ փախնում էին ոստիկաններից, որ իրանց էլ չբռնեն: Հետո Արարատին, Սասունին մի քանի հոգու էլ տարան:

Նիկոլ, բայց ժամեր անց ցուցարարների թիվը գնալով կրկնապատկվում էր: Մարդիկ արդեն հրապարակ էին գալիս քո համար: Ուզում եմ դու սա կարդաս անպայման ու իմանաս, որ քո համար մարդիկ դուրս են եկել փողոց: Մարդիկ, ովքեր երբեք չեն ընդունել քեզ, փողոցում գոռում էին՝ բերեք մեր Նիկոլին: Ես քեզ կյանքում չեմ ընդունել , որպես քաղաքական գործից, բայց էսօր ում տեսել ասել եմ՝ Նիկոլին տարան…

Էսօր հրապարակը ավելի լիքն էր, քան դու կարող էիր պատկերացնել: Էսօր փողոցներում գոռում էին ՝ Նիկոլ, Նիկոլ: Ես էլ եմ գոռացել: Գոռացել եմ, որովհետև քեզ չեմ ընդունել , որպես քաղքական գործիչ, բայց հարգել եմ , որպես մարդ:

Ձեռքդ բինտի մեջ, աչքիդ տակը կապույտ, ձայնդ կտրված, Նիկոլ հիմա ո՞նց ես: Սևանում ասում են էս ժամերին մի քիչ ցուրտա լինում:

Ախր բանակցության գնալը քո ինչ խելքի բանն էր: Էս ինչ արիր Նիկոլ: Գիտե՞ս ովքեր են դուրս գալիս փողոց քո դարդից: Մարդիկ ովքեր ամենավերջինը ունեն հեղափոխության կարիքը էսօր փողոցում էին: Մարդկանց եմ տեսել փողոցում, որ աչքերիս չեմ հավատացել: Գիպնոզ ես արե՞լ:

Նիկոլ: Դու տոկի ես տվել էս ժողովրդին: Չեմ իմանում գիտակցելով, թե անգիտակցաբար դու քնից արթնացրել ես ժողովրդին: Կանգառում կանգնած տաքսի ենք սպասում մարդիկ կանգնում առաջարկում են տուն տանեն: Մետրոյի վարորդը հայտարարումա, որ մետրոն Բաղրամյան կայարանում չի կանգնելու ամբողջ մետրոյի մեջի ցուցարարները ծափ են տալիս ու գոռում՝ պետք լինի Ռասսիա կիջնենք…

Նիկոլ, պինդ մնա: Դու լավ մարդ ես: Դու ստիպել ես, որ լիքը մարդիկ արտասվեն, որ լիքը մարդիկ մի պահ հետ նայեն: Չգիտեմ հետագայում ինչ կանես, բայց շնորհակալ եմ այս 10 օրերի համար: Կներես, որ մի քիչ շատ անկեղծացա, հնարավորա գաղափարակիցներիդ դուրը չգա, բայց քո դուրը հաստատ կգա:

Հարգանքներով՝ Ashot Asatryan:

Ashot Asatryan

8 ч назад

Բարև Նիկոլ:

Հիշում ե՞ս , որ էսօր Էրեբունիում քեզ բերման ենթարկեցին: Մի բան ասեմ, շատ չնեղվես: Քեզ բռնելուց հետո մարդիկ փախնում էին ոստիկաններից, որ իրանց էլ չբռնեն: Հետո Արարատին, Սասունին մի քանի հոգու էլ տարան:

Նիկոլ, բայց ժամեր անց ցուցարարների թիվը գնալով կրկնապատկվում էր: Մարդիկ արդեն հրապարակ էին գալիս քո համար: Ուզում եմ դու սա կարդաս անպայման ու իմանաս, որ քո համար մարդիկ դուրս են եկել փողոց: Մարդիկ, ովքեր երբեք չեն ընդունել քեզ, փողոցում գոռում էին՝ բերեք մեր Նիկոլի

Еще

Be the first to comment on "«Նիկոլ, պինդ մնա, դու լավ մարդ ես, դու ստիպել ես, որ լիքը մարդիկ արտասվեն, որ լիքը մարդիկ մի պահ հետ նայեն». Աշոտ Ասատրյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ