«Կարմիր բերետավորները ծեծել են ակտիվիստին, թքել վրան, սեռական հայհոյանքներ տվել, նստել վրան». իրավապաշտպանն ահազանգում է

 

Այսօր առավոտյան կարմիր բերետավորները բերման են ենթարկել ակտիվիստ Վարդան Համբարձումյանին:

Նրան ծեծել են, թքել են վրան, սեռական հայհոյանքներ տվել: Բայց սրանով ոստիկանական այլանդակությունները չեն ավարտվել, «Ճանապարհին հեռախոսս վերցրեցին գրպանիցս ու ամբողջ ընթացքում երկու կարմիր բերետավոր նստել էին վրաս:

Երբ հասա ոստիկանություն, թուլության նոպա սկսվեց մոտս: Միանգամից թուլացա ու պահանջեցի, որ շտապ օգնություն կանչեն: Քսան րոպե համոզում էի, որ շտապ օգնություն կանչեն: Ի վերջո՝ կանչեցին»:

 

Սա արդեն այլասերություն է: Տեսնես մի օր Հայաստանը կունենա քաղաքակիրթ ոստիկան:

Be the first to comment on "«Կարմիր բերետավորները ծեծել են ակտիվիստին, թքել վրան, սեռական հայհոյանքներ տվել, նստել վրան». իրավապաշտպանն ահազանգում է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ