Այսօր Երևան են ժամանել ավելի քան 200 «օրենքով գողեր» և 400 քրեական հեղինակություններ

 

Past.am-ի տվյալներով՝ այսօր, վաղ առավոտյան, աշխարհի տարբեր երկրներից Երևան են ժամանել մոտ 600 հայտնի դեմքեր, որոնցից 200-ը «օրենքով գողեր են»:

Ո՛չ, ո՛չ: Նրանք չեն եկել սատարելու Սերժ Սարգսյանին, առավել ևս՝ ցուցարարներին:

Նրանք եկել են նշելու ԽՍՀՄ տարածքում հայտնի «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի (Հարությունյան) ծննդյան օրը: Հյուրերին դիմավորել է հայտնի հեղինակություն Արտեմ Կանևսկոյը՝ Արմեն Կանևսկոյի եղբայրը, Երևանցի «օրենքով գողեր» Մանեթի Տղա Սամոյի, Աֆոյի (Խոյեցյան) և այլոց հետ:

Արմեն Կանևսկոյը, ով մահացել է 2010 թվականին՝ 40 տարեկան հասակում, թաղված է Երևանի Շահումյանի գերեզմանոցում:

Այս պահին գերեզմանոցի հարևանությամբ գտնվող «Սան Լազարո» հանդիսությունների սրահում մոտ 700 հյուրերի հյուրասիրություն է ընթանում:

Be the first to comment on "Այսօր Երևան են ժամանել ավելի քան 200 «օրենքով գողեր» և 400 քրեական հեղինակություններ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ