Այս խորհրդարանում ոչ մի հարց չի լուծվում․ սա փակուղի է, պարո՛ն Սարգսյան․ Էդմոն Մարուքյան (Տեսանյութ)

Այսօր քննարկում ենք ՀՀ վարչապետ ընտրելու հարցը, Սերժ Սարգսյանին երրորդ անգամ երկրի կառավարման ղեկը հանձնելու հարցը։ Ես շատ եմ քննադատել այդ «բարեփոխումները»։
6 տարվա մեջ պատգամավոր եմ եղել, առաջին անգամ կարող ենք նրան հարցեր տալ։ Մենք այնպիսի կառավարման համակարգ ունենք, որ ունենք ֆեյք ինստիտուտտներ, ֆեյք պաշտոնյաներ, ֆեյք կառավարման համակարգ։ Վերջապես թիվ մեկ պաշտոնյային կարող ենք ասել այն, ինչ կա։ Ձեզ պիտի խնդրեմ՝ բարեփոխումներ չանեք, թե չէ վատ բաներ են լինում դրանց արդյունքում»,- ասյօր Աժ ամբիոնից հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Աժ պատգամավորը նշեց՝ ոչ մի դրական փոփոխություն չի եղել՝ տրանսպորտի, առողջապահության, տնտեսության ու մյուս ոլորտներում։

«Ի՞նչ է փոխվել Ձեր ստեղծած համակարգում։ Այս խորհրդարանում ոչ մի հարց չի լուծվում․ սա փակուղի է, պարո՛ն Սարգսյան։ Այս պահին հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել։ Ես վստահ եմ՝ ով որ պիտի ընտրի, ընտրելու է, մի քանի ժամից Դուք կընտրվեք։ Էլ քավության նոխազ չի լինելու․ եթե մեկի քթից արյուն եղավ, Ձեզ են մեղադրելու՝ սա այն է, ինչ մենք ունենք»,- ասաց Մարուքյանը։

Հասմիկ Բալեյան

Be the first to comment on "Այս խորհրդարանում ոչ մի հարց չի լուծվում․ սա փակուղի է, պարո՛ն Սարգսյան․ Էդմոն Մարուքյան (Տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ