ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱՆ ՉՀԱՄՈԶԵ՞Ց, ՈՐ ԹՇՆԱՄԻՆ ՄԻԱՅՆ ՄԵՐ 20 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՄԱՐՄՆԻ ՎՐԱՅՈՎ ԿԱՐՈՂ Է ՀՈՂ ՎԵՐՑՆԵԼ

 

Լսում եմ այսօրվա 20 տարեկան զոհի մասին ու նայում այս նկարը։ Մեր երեխեքը վախ չունեն։ Բանակում՝ սահման պահելիս, թե երկրի ներսում լավ լինելու համար կռիվ տալուց։

Ա՜յ այսպես՝ կյանքի, վտանգի գնով նրանք մեր սահմանն են պահում։ Մի՞թե ապրիլյան քառօրյան չհամոզեց, որ թշնամին միայն մեր երեխեքի մարմնի վրայով կարող է մտնել ու հող վերցնել։

Նայում եմ ասֆալտին պառկած այս երեխեքին ու ամաչում, որ մեծերս նրանց այս օրին ենք հասցրել․․․ Ակամայից հիշում եմ մեր բոլոր ցույցերը, ընդվզումները, պայքարը ու մի տեսակ ամոթ եմ զգում։ Ամոթ, որ բողբողջել ենք, ծաղիկ չենք տվել, ամոթ, որ կոկոնել ու չենք բացվել․․․ Ամոթ, որ կաթնահոտ այս երեխեքին ենք որպես վահան դեմ տվել ու ասում՝ փակեք մեր հաշիվները, մեր քսանամյա պարտքերը․․․

Խնայեք մեր քսան տարեկաններին, այնպես, ինչպես բանակի մասին խոսելուց ենք ասում։ Բոլոր ցույցերի ժամանակ, եկեք հիշենք, տուժել են շարքայինները․․․ Բանակում էլ, հաճախ ենք ասում, տուժում են շարքայինները, սոցիալապես անապահովները․․․ 20 տարեկան մաքուր հոգիները չոր փայտի պես հե՜շտ են վառվում՝ կրակի մի տվեք․․․ Ես դիմում եմ երկու կողմին էլ՝ քաղաքական խաղերի մեջ առանց քաղաքականացնելու։

ՀԳ Այսօր զոհ ունենք։ 20 տարեկան է։

Հասմիկ Բաբաջանյան

Be the first to comment on "ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱՆ ՉՀԱՄՈԶԵ՞Ց, ՈՐ ԹՇՆԱՄԻՆ ՄԻԱՅՆ ՄԵՐ 20 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՄԱՐՄՆԻ ՎՐԱՅՈՎ ԿԱՐՈՂ Է ՀՈՂ ՎԵՐՑՆԵԼ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ