«Ինձ վատը ցանկացողներին մի քանի անգամ ավելի լավն եմ ցանկանում». Նարե Գրիգորյանը` հղիության լուրերի մասին

 

 

Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ երգչուհի Նարե Գրիգորյանն ու իրավաբան Արամ Շամիլյանը երեկ ամուսնացել են։ Հրապարակումից հետո քննարկումների տեղիք տվեց Նարեի` զգեստի ընտրությունը։ Նույնիսկ, խոսակցություններ են շրջանառվում, թե նա բալիկի է սպասում, ինչի համար էլ այդպիսի զգեստ է ընտրել։

 

Մեզ հետ զրույցում Նարեն ասել էր, հատուկ չի նախապատրաստվել այս օրվան, քանի որ հիմա ամուսնությունը գրանցում են զագսում, իսկ հարսանիքը սպասվում է ամռանը և նշել էր, որ զգեստը արարողությունից 1 օր առաջ է գնել։ Անդրադառնալով քննարկումներին` նա ասաց. «Ես ընտրել եմ այն զգեստը, որը ցանկացել եմ հագնել։ Կարող էր լրիվ այլ ձևվածքով զգեստ լինել։ Ո՞ւմ պետք է հարցնեի, պետք է զգեստս նկարեի, դնեի էջումս, տեսնեի` ով ինչ մեկնաբանություն է անում, նո՞ր հագնեի»,– ասաց երգչուհին ու հավելեց, որ իր հղիության մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը։

 

«Ես չեմ պատրաստվում դրան լուրջ արձագանքել։ Մարդու ուրախությունն է, եթե նույնիսկ հարկ չեն համարում շնորհավորել, մեծ–մեծ խոսելու կարիք չկա։ Եթե ինձ ինչ–որ բան դուր չի գալիս, երբեք չեմ բարձրաձայնում։ Ինչո՞ւ բոլորը չեն կարող ինձ պես լինել։ Այն, որ կարող են ֆեյք էջերից ինչ–որ մեկնաբանություն գրել, ես կարծիք չեմ համարում։ Ես բոլորին միայն լավն եմ ցանկանում, ինձ վատը ցանկացողներին մի քանի անգամ լավն եմ ցանակնում, որպեսզի բարիանան»։

 

 

Be the first to comment on "«Ինձ վատը ցանկացողներին մի քանի անգամ ավելի լավն եմ ցանկանում». Նարե Գրիգորյանը` հղիության լուրերի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ