Ծովինար Մարտիրոսյանը՝ երրորդ հղիության լուրերի մասին

 

Երեկ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել հարազատ թատրոնի բակից, որը կարճ ժամանակ անց մեծ խոսակցությունների պատճառ դարձավ: Շատերը վստահ են՝ Ծովինարը սպասում է երրորդ բալիկին, իսկ թե որքանով են այդ կարծիքները համապատասխանում իրականոււթյանը, Life.panorama.am-ը ճշտել է անձամբ դերասանուհուց:

 

«Ոչ, հերքում եմ այդ լուրերը, ես հղի չեմ: Պետք է շնորհակալությունս հայտնեմ ձեզ՝ այս թեմայով ինձ հետ կապ հաստատելու համար, քանի որ երեկվանից բազմաթիվ նամակներ ու զանգեր եմ ստանում, փաստորեն՝ միամտորեն հրապարակածս լուսանկարը մեծ աժիոտաժ է առաջացրել»,- ժպիտով նշեց Ծովինարը:

 

Երկու որդիների մայրիկը եւ նրա ամուսինը՝ Նարեկ Հայկազյանը, հաճախ են հարցազրույցներում նշում, որ երազում են դուստր ունենալու մասին, հարցին, թե զույգը դեռ չի՞ մտածում երազանքն իրականացնելու մասին, պատասխանեց.

 

«Այո, մենք շարունակում ենք երազել այդ մասին, բայց հավանաբար դեռ շուտ է դրա համար: Խոստանում եմ, երբ կրկին բալիկի սպասեմ, առաջինը հենց Life.panorama.am-ին այդ մասին կհայտնեմ»:

 

Be the first to comment on "Ծովինար Մարտիրոսյանը՝ երրորդ հղիության լուրերի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ