Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն

 

Բաղրամյան պողոտայում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման հետևանքով քաղաքացիներ են տուժել։

Տուժել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Ելք»-ի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը։

«Նիկոլ Փաշինյանն ինձ հետ էր, պատնեշը ճեղքելիս ընկել է փշալարի վրա։ Վերջին տեղեկության համաձայն նրան տեղափոխեցին Նաիրի բժշկական կենտրոն», — հաղորդեց Տիգրան Ավինյանը։

 

Նա տեղեկացրեց նաև, որ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը ևս վիրավոր է։

«Ալեն Սիմոնյանն էլ է վիրավորվել։ Թեթև վնասվածքներ էլ ես ունեմ։ Հիմնականում վնասվածքը փշալարերից է եղել, հնարավոր է նաև բախման պահին վահաններից էլ վնասվածքներ լինեն», — ասաց նա։

 

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ