Ոչ մեկին չեմ հանդիպել, ով գոհ է այսօրվա վիճակից. Հայկ Մարության

 

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ Երևանի Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հավաքին ելույթ ունեցավ դերասան Հայկ Մարությանը։

«Այստեղ այդքան մարդ կա, բայց սա մի մարմին է: Բոլորը նույն ձև են շնչում և շնչում են միայն մեկ մտքով, որ ապրենք հիանալի և հիասքանչ Հայաստանում»,-ասաց նա։

Նա նշեց, որ մետրոյի «Երիտասարդական» կայարանի մերձակայքում տեսել է  երիտասարդների, որոնք ինքնաբուխ դուրս են եկել և քաղաքացիական անհնազանդություն են ցուցաբերում։

«Իրականում հենց նրանք են մեր ապագան, նրանք են կերտելու մեր պատմությունը»,-ասաց նա և նշեց, որ այնպես չէ, որ ուսանողությունը խորասուզվել է իր խնդիրների, վախերի մեջ:

«Ինձ հաճախ հարցնում են, թե մի բան կլինի՞ ։ Արդեն լինում է, արդեն եղել է: Եթե մեկին թվում է, որ այն պրոցեսը, որ անցնում են, պետքական չէ, չարաչար սխալվում է»,-ասաց նա և նշեց, որ մեկ օրում ոչ մի բան չի լինում:

«Ես ձեզանից մեկն եմ, ես այնքան ոգևորված եմ այսքան մարդ այստեղ տեսնելով: Հավատացե՛ք, եթե ազգը ոտքի է կանգնում, նրա ձայնը դառնում է լսելի»,-ասաց դերասանը և նշեց, որ դեռևս ոչ մեկին չի հանդիպել, ով գոհ է այսօրվա դրությունից:«Կեցցե՛ վաղվա Հայաստանը, ազա՛տ, անկա՛խ Հայաստան»,-հավելեց նա:

 

 

Be the first to comment on "Ոչ մեկին չեմ հանդիպել, ով գոհ է այսօրվա վիճակից. Հայկ Մարության"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ