Բախում՝ Բաղրամյան պողոտայում. Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառում

 

Ինչպես տեղեկացրել ենք, Նիկոլ Փաշինյանը ցուցարարների հետ Բաղրամյան պողոտայում փորձում է ճեղքել ոստիկանական արգելապատնեշն ու հասնել Ազգային ժողով: Տեսնելով, որ ոստիկանները չեն հանում երկաթե պատնեշները, Փաշինյանը փորձեց դրանց վրա բարձրանալ ու անցնել: Վալերի Օսիպյանն ասաց. «Պարոն Փաշինյան, մի՛ տարեք բախման, զոռբայով չի, էլի»:

Ցուցարարները ճեղքեցին ոստիկանական պատնեշը: Ոստիկանները նաեւ փշալարեր են անցկացրել Բաղրամյան պողոտայում՝ ցուցարարներին խոչընդոտելու համար: Մինչ Փաշինյանն ու համակիրները մտածում են փշալարերը ինչպես հաղթահարել, ցուցարարները կոչ են անում ոստիկաններին միանալ իրենց: Ոստիկանությունը սկսեց հատուկ միջոցներ կիրառել՝ ցուցարարների դեմ:

Մի քանի ցուցարարներ վնասվածքներ են ստացել, մեկի դեմքը արյան մեջ շաղախված էր: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/04/16/949689/

 

Be the first to comment on "Բախում՝ Բաղրամյան պողոտայում. Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ