ԱՄՆ-ում սալմոնելայի պատճառով հետ է կանչվել ավելի քան 200 մլն ձու

 

Միացյալ Նահանգներում սալմոնելեզա բակտերիալ վարակի ենթադրյալ համաճարակի հետևանքով վաճառքից հանվել է ավելի քան 200 մլն ձու, ինչի մասին ասվում է ԱՄՆ-ի Սննդամթերքի ու դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկման կառավարման պաշտոնական կայքում:

«Ձվերը մատակարարվել են Հյուսիսային Կարոլինայի ֆերմաներից մեկից ու վաճառքի են հանվել երկրի ինը նահանգների՝ Կոլորադոյի, Ֆլորիդայի, Նյու Ջերսիի, Նյու Յորքի, Հյուսիսային Կարոլինայի, Փենսիլվանիայի, Հարավային Կարոլինայի, Վիրջինիայի և Արևմտյան Վիրջինիայի մեծածախ խանութներում ու ռեստորաններում»,-ասվում է հայտարարությունում:

Իշխանության ստացած տվյալներով՝ վարակված ձվերի օգտագործման հետևանքով արձանագրվել է սալմոնելայի 22 դեպք:

Be the first to comment on "ԱՄՆ-ում սալմոնելայի պատճառով հետ է կանչվել ավելի քան 200 մլն ձու"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ