«Պատրա՞ստ եք ուղեղի պայթյունի». Ամերիկուհին ցուցադրել է ձեռքերը չորացնող սարքի հետազոտության արդյունքները (ֆոտո)

 

ԱՄՆ բնակչուհի Նիքոլ Վարդը Facebook-ի իր էջում ախտածին սնկերի ցնցող լուսանկար է հրապարակել, որոնք նրան հաջողվել է հայտնաբերել հասարակական զուգարանում տեղադրված ձեռքերը չորացնող սարքը ստուգելիս:

 

 

«Լավ, ընկերներ: Պատրա՞ստ եք ուղեղի պայթյունի: Ահա թե մի քանի օրում ինչ է աճել Պետրիի գավաթում: Ես 3 րոպեով ափսեն մտցրեցի ձեռքերը չորացնող փակ սարքի մեջ: Այո, ընդամենը 3 րոպե: Այլեւս երբեք ձեռքերը դրանով չչորացնեք: Սա հավանաբար ախտածին սնկերի եւ բակտերիաների մի քանի շտամներն են, որոնք կնստեն ձեր ձեռքերի վրա, եւ դուք դրանք որպես մաքուր կընդունեք»,- գրել է Վարդը կից գրառման մեջ: Նա հիշեցրել է, որ ոչ մեկին չի վախեցնում, այլ միայն ցանանում է բաժանորդներին ցույց տալ, թե ինչպես կարող են հիվանդածին միկրոօրգանիզմները տառացիորեն ամենուր մարդկանց հետապնդել:

Գրառումը ավելի քան կես միլիոն վերագրառում է ունեցել եւ 141 հազար «արձագանք»: Մեկնաբանություններում բաժանորդները Վարդին շնորհակալություն են հայտնել եւ առաջարկել են նրան ներկայացնել «Տարվա մարդը» մրցանակին: «Այսօր հասարակական զուգարան մտա: Հենց նայեցի չորացնող սարքին, անմիջապես այդ լուսանկարի հետվնասվածքային համախտանիշի հետեւանքներն զգացի… 45 րոպե տեղս չէի գտնում, մինչեւ տուն չվերադարձա»- գրել է մեկնաբաններից մեկը:

Մեկնաբանություններից դատելով՝ օգտատերերի մեծամասնությունը այս գրառումը համարել են Facebook-ում ամենաօգտակարներից մեկը:

Be the first to comment on "«Պատրա՞ստ եք ուղեղի պայթյունի». Ամերիկուհին ցուցադրել է ձեռքերը չորացնող սարքի հետազոտության արդյունքները (ֆոտո)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ