Հիշում ե՞ք Արփինե Բեկջանյանին

 

Երգչուհի Արփինե Բեկջանյանը Facebook-յան իր էջում նոր գրառում է կատարել: Երգչուհին խոսել է երգարվեստից և հայրենիքից հեռանալու մասին: «Ես հեռացա արվեստի ասպարեզից և իմ երկրից, երբ հասկացա`պայքարն անիմաստ է խեղկատակների դեմ…Իշխելու ծարավը նմանների մոտ անհավանկան աստիճանի է հասնում, երբ լինելով էությամբ ծաղրածու և ճնշված լինելով իշխանության բացակայությունից, ծաղրված լինելով հանրության կողմից ու արժանանալով Քաջ Նազարի ճակատագրին`փափագում են մուռ հանել, անկուշտի պես `«էլի, էլի» գոչելով, կորցնել իրենց սրբությունն ու խիղճը… Մի ծաղրածու էլ էս երկիրն է ղեկավարում, մտածելով դեռ իր շոուներն է անցկացնում և դեռ բեմում է… Մի խոսքով, էն աշխարհում նոր կխախանդվենք…Համբերություն բոլորին…», — գրել է 90-ականներից հայտնի դարձած երգչուհին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Արփինեն խոսել էր ԱՄՆ մշտական բնակություն հաստատելու, երգարվեստով զբաղվելու, ապագայի պլանների մասին: Նա ասել էր. «ԱՄՆ-ում լայն հնարավորություններ ունեն այն արտիստները, որոնք հեռուստացույցով շատ են երեւում: Նրանց այստեղ դիտում են արբանյակային կապի միջոցով, իսկ ես, որպես վաղուց հեռուստացույցով չերեւացող երգչուհի, ի դեպ՝ ոչ իմ մեղքով, այստեղ այդքան մեծ հնարավորություններ չեմ տեսնում, այլ արտիստները՝ գուցե, թեպետ նրանց հնարավորություններն էլ այստեղ ավելին չեն, քան Հայաստանում:

Այստեղ ավելի հարգի է ռաբիսը, որով ավելի հաստատուն տեղ կունենաս ռեստորաններում: Այստեղ մաքուր էստրադան տեղ չունի, ակումբներ էլ չկան շոու ծրագրերով, որոնք կան Հայաստանում: Մի խոսքով՝ իմ ժանրի արտիստի համար փոքր ինչ դժվար է, որովհետեւ ես փողի համար դեռ չեմ փորձել ամեն ինչ երգել, չեմ էլ մեղադրում ոչ մի կոլեգայի: Պահանջարկը դա է, մարդիկ էլ պետք է անեն, որ վաստակեն ու ապրեն»:

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Be the first to comment on "Հիշում ե՞ք Արփինե Բեկջանյանին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ