Ինչու՞ պետք չէ ծափահարել ինքնաթիռի վայրէջքից հետո. օդաչուի պատասխանը

Passengers aboard a Delta Airlines flight departing Yokota Air Base, Japan, on March 12, 2011, applaud the efforts of the U.S. Air Force Airmen who received and took care of them overnight. The aircraft was diverted to Yokota AB from Narita International Airport after an 8.9 magnitude earthquake struck off the eastern coast of Japan the day before. (U.S. Air Force photo by Staff Sgt. Samuel Morse)(Released)

 

Դժվար է ասել, թե որտեղից է սկիզբ առել ինքնաթիռի վայրէջքից հետո ուղևորների ծափահարելու սովորույթը: Ամեն դեպքում, այդպիսով ուղևորները իրենց ուրախությունն են արտահայտում, որ վերջապես թռիչքը բարեհաջող ավարտվել է: Մյուս կողմից՝ ծափահարությունները յուրօրինակ շնորհակալություն են օդաչուին՝ բարեհաջող և թեթև վայրէջքի համար (եթե այն իրոք թեթև է եղել):

Իսկ ինչ է մտածում ինքը՝ օդաչուն: Ստորև օդաչուի կարծիքն է՝ այս ամենի մասին:

Ծափահարել չի կարելի, քանի որ ուղևորների մեծ մասը տեղյակ չեն, որ վայրէջքն այն ժամանակ է ավարտվում, երբ այդ մասին հաղորդում է օդանավի հրամանատարը, և ոչ թե՝ երբ օդանավի անիվները կպնում են թռիչքուղուն:

 

Սպասեք, մինչև որ կհայտարարեն, որ թռիչքն ավարտված է: Այն ժամանակ էլ ծափ տվեք, սակայն պետք է ձեզ հիասթափեցնեմ: Մենք ձեզ չենք լսում, քանի որ դռները զրահապատ են և, փաստորեն, սրահի և օդաչուների խցիկի միջև ոչինչ չի լսվում:

 

Բոլոր ոգևորված ծափերը լսում են միայն բորտուղեկցորդուհիներն ու դուք: Այդ պատճառով էլ, եթե ուզում եք շնորհակալություն հայտնել օդաչուներին թռիչքի համար, մի պարզ բան արեք՝ մինչ ինքնաթիռի կանգ առնելը ամրագոտիները կապած պահեք: Մեզ համար ձեր անվտանգությունը լավագույն երախտագիտությունն է:

Be the first to comment on "Ինչու՞ պետք չէ ծափահարել ինքնաթիռի վայրէջքից հետո. օդաչուի պատասխանը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ