Նիկոլն իր ՔՊ-ով կարողացավ հաղթել

 

 

Yelaket.am-ը գրել է՝  GG ընկերությունը աշխատանքից հեռացրել է իր վարորդին քաղակտիվիստի հետ ընդհարման դեպքից հետո, երբ ակտիվիստը պառկել է մեքենայի վրա, իսկ վարորդը շարունակել է ընթանալ: Այստեղ մեղավոր են բոլորը, թե՛ քաղակտիվիստը, թե՛ վարորդը, թե՛ GG-ին: Չի կարլի առանց հանգամանքը պարզելու մարդուն հեռացնել աշխատանքից, չի կարելի պառկել ուրիշի գույքի վրա, չի կարելի վարել, երբ մեքենայիդ վրա մարդ կա: Այնուամենայնիվ արևմտյան շատ պետություններում վարորդը կկարողանար վերականգնել իր իրավունքները: Ազատության հրապարակում երեկ մարդաշատ էր, փաստացի Նիկոլն իր ՔՊ-ով կարողացավ առնվազն հաղթել «Ելք» դաշինքի մնացյալ երկու կուսակցություններին: ՔՊ-ն, եթե այսպես շարունակի 2022-ին կկարողանա առանց դաշինք անցնել խորրդարան: Ինչևէ այս պայքարը ապացուցեց, որ քաղաքացին դեռ կա ու քաղաքացին պայքարել գիտի:

Իհարկե չի երևում այն տարբերակը թե ինչպես են հրապարակում հավաքվածները հասնելու վերջնական նպատակին, բայց համերատարության շնորհիվ ԱԺ-ում շատ մանդատի կարող են հասնել, իսկ դա քայլ առաջ է , եթե ոչ քայլեր: ԱՄՆ-ն, ՄԲ-ի ու Ֆրանսիայի հետ համատեղ ավիահարվածներ է հասցրել Սիրիային: Այսպիսով ԱՄՆ-ն փրկեց իր դեմքը: Անհետևողական կլիներ, եթե ԱՄՆ նախագահի խոսքը մնար օդում, սակայն նրանք շատ զգույշ են գործել և որևէ ռուսական օբյեկտի չեն հարվածել: Սրանով ԱՄՆ-ն փորձեց մնալ Սիրիայում, բայց այնուամենայնիվ տաք պատերազմը կարող է ամեն վայրկյան թեժանալ: ՌԴ-ն էլ նույն զգուշությյամբ քայլ կանի, իսկ ահա Գերմանիան ցույց տվեց իր դիրքը աշխարհում: Նա չմասնակցեց որևէ գործողության և այժմ կարող է մեկ քայլ բարձրից համերաշխության կոչեր անել ու միջազքային ասպարեզում նոր կենտրոն դառնալ:

Նյութի աղբյուր՝ Yelaket.am

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Be the first to comment on "Նիկոլն իր ՔՊ-ով կարողացավ հաղթել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ