«Թեև ոստիկանը զենք է պահել խաղաղ ցուցարարների վրա, սակայն մենք ոչ մի բռնություն չցուցաբերեցինք». ցուցարարները գրոհեցին Հանրային ռադիոյի շենքը

 

Քիչ առաջ երթ անող ցուցաարները Հանրապետական կուսակցության անդամ նկատեցին և վազելով փորձեցին շրջափակել նրան, որը փորձում էր մուտք գործել Հանրային ռադիոյի շենք:

Շենքում գտնվող ոստիկաններից մեկը զենք պահեց ցուցարաների վրա՝ թույլ չտալով վերջիններին ներս մտնել:

Այնուհետև, Ռադիոյի շենքում խոսք ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ թեպետ բոլորը տեսան, որ ոստիկանը զենք է պահել խաղաղ ցուցարարների վրա, սակայն իրենք ոչ մի բռնություն չցուցաբերեցին նրա նկատմամբ:

 

«ՀՀ մեդիադաշտի մի հսկա զանգված դարձել է Սերժ Սարգսյանի ընտանիքի սեփականությունն՝ ի դեմս Միքայել Մինասյանի և ՀՀ քաղաքացիները զրկված են ՀՀ քաղաքական կյանքն օբյեկտիվ լուսաբանող տեղեկատվություն ստանալուց: Հանրային հեռուստատեսությունը դարձել է Սերժ Սարգսյանի քարոզչամեքենան և Հայաստանի քաղաքացիներին գերեվարելու գոծիք»,- ասաց Փաշինյանը:

 

Նա նշեց, որ իրենց բողոքը միայն Սերժ Սարգսյանի դեմ է և իրենց պայքարը ժողովրդի և պետության կորստի համար է:

Be the first to comment on "«Թեև ոստիկանը զենք է պահել խաղաղ ցուցարարների վրա, սակայն մենք ոչ մի բռնություն չցուցաբերեցինք». ցուցարարները գրոհեցին Հանրային ռադիոյի շենքը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ