«Ավարտվեց գեղեցիկ ու վառ 3 տարի». ինչո՞ւ է Ժակը հեռացել «Երկիր Մեդիա»-ից. պարզաբանում է հաղորդավարը

 

Հաղորդավար Ժակն առավոտյան գրառում էր կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ բոլորին տեղեկացնելով, որ հեռանում է «Երկիր Մեդիա»-ի «Բարև, երկիր» առավոտյան ծրագրից, որը վարում էր ավելի քան 3 տարի:

«Ցտեսություն «Երկիր». գարունը նոր կյանքի սկիզբն է… «Երկիր Մեդիան» վաղուց արդեն հարազատ ալիք է և այդպիսին էլ կշարունակի մնալ հետայսու: 2015ից 2018 թվականներին մեծ ուրախությամբ վերադարձա սիրելի ալիք ու ստանձնեցի «Բարև, երկիր» առավոտյան ծրագրի ղեկավարի և հաղորդավարի պարտականությունները: Մեր միասնական, թիմային ջանքերով կայացրինք ամենօրյա, ուղիղեթերային ռեժիմով աշխատող առավոտյան հաղորդումը:  Հեռուստադիտողի ուշադրությունն ու ջերմությունը մեր ոգևորության առաջնային խթանիչն էր, իսկ աշխատակազմիբացառիկ մարդկային հատկանիշները միշտ ուժ են տվել մեզ (կարոտելու եմ ձեզ)։ Խորը ուգոհունակ շնչում ու արտաշնչում ենք և շարժվում առաջ՝ դեպի նոր գաղափարներ, դեպի նորհամագործակցություներ…
Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում եթերում»,- գրել էր Ժակը:

Գրառումը սոցցանցի օգտատերերից շատերի մոտ քննարկման առիթ է դարձել՝ ինչո՞ւ է Ժակը որոշել թողնել եթերը: BlogNews.am-ն առաջինն է զրուցել հեռուստառադիոհաղորդավարի հետ ու պարզել եղելությունը:

 

14265071_1102970673128739_2435012454547310749_n

««Բարև Երկիր» ծրագիրն այսօրվանից գնում է անժամկետ արձակուրդ, որն, իհարկե, վերադարձ ենթադրում է, բայց ես այսքանով վերջակետ եմ դնում «Երկիր մեդիա»-ի առավոտյան  ծրագրում իմ ներկայությանը: Ավարտվեց գեղեցիկ ու վառ 3 տարի, որի ընթացքում ստեղծեցինք որակյալ արտադրանք, անցանք ամենօրյա ուղիղ եթերի ռեժիմի, ունեցանք շատ տպավորիչ պահեր, յուրահատուկ հարցազրույցներ, առավոտյան թեմաների քննարկումներ… Այն երկուշաբթիից շաբաթ մինչև 3 ժամ տևողությամբ ամենաերկար առավոտյան ժամանցային ծրագիրն էր: Մեր առջև դրված բոլոր խնդիրները պատվով ենք կատարել, ու կարող եմ ասել, որ «Բարև Երկիր»-ը մեր օրոք թևակոխեց լրիվ նոր հարթություն հեռուստաալիքի համար, սակայն պատմությունն ուղղակի ավարտվեց»:

 

27540707_1595285213897280_6800857995055629228_n

Հարցին՝ հետայսու ինչո՞վ է զբաղվելու հաղորդավարն ու որտեղ է տեսնում իրեն, ասաց, որ այս պահին դեռևս ուզում է հանգստանալ ու հավաքել ուժերը. «Այս պահինդժվար է ասել՝ ուր ենք գնալու: Ենթադրում ենք՝ հետաքրքիր ու լուսավոր փոփոխություն ունենալ կյանքում: Երկար ժամանակ է՝ առավոտյան եթերում ենք, ամբողջ հասարական, սոցիալական, մշակութային հարցերը մեր թիմի աչքերի առջևով են անցել այս տարիների ընթացքում: Եթե ընդհանուր հանրագումարը ներկայացնենք, ապա Լուլու և Ժակ զույգն առավոտյան եթերում է գրեթե 8-9 տարի։ Ամենօրյա  աշխատանքային ռեժիմը բավականին ծանր է, սա հնարավորություն է շունչ քաշելու համար: Չնայած սովորաբար լինում է այնպես, որ շունչ քաշելու հանարավորություն չի լինում, ինչպես եղավ վերջին անգամ, երբ «Երկիր մեդիա»-ից ստացանք առաջարկը»:

Հաղորդավարը նոր առաջարկների պակաս չի զգում, ու հեռուստադիտողը չի հասցնի անգամ նկատել նրա բացակայությունը. «Նոր առաջարկներ բնականաբար կան, բայց դրանք պետք է քննարկել: Եթե հետաքրքիր բաներ չլինեն, ի վերջո զարկ կտանք մեր մտքի ուժին, որովհետև գեներացված լավ գաղափարներ կան, կփորձենք վերջապես ժամանակ գտնել ու իրականացնել դրանք»,- եզրափակեց Ժակը:

 

14212767_1102974726461667_8541520901625467930_n

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Be the first to comment on "«Ավարտվեց գեղեցիկ ու վառ 3 տարի». ինչո՞ւ է Ժակը հեռացել «Երկիր Մեդիա»-ից. պարզաբանում է հաղորդավարը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ