Բեն Ավետիսյան.«Երկընտրանքի մեջ է` պայքարե՞լ, թե հրաժարվել սիրած աղջկանից»

 

BRAVO.am-ը հայտնել է, որ Բեն Ավետիսյանն ու Եվա Բաղդասարյանը «Երեւի» սերիալում կներկայանան որպես սիրային զույգ: Թեեւ ի սկզբանե ռեժիսոր Վահե Սայանն ասել էր, որ Բենն այս նախագծում մասնակցություն չի ունենա, սակայն հետագայում ծրագրերը փոխվել էին: Թե ինչպես է ընդգրկվել սերիալում, ինչ կերպարով է հանդես գալու եւ արդյոք կներկայանա ոճային փոփոխությամբ, նա պատմել է մեզ հետ զրույցում:

«Առաջարկները մի քանիսն էին, եւ ժամանակ էր պետք ճիշտ ընտրություն կատարելու համար: Երբ ռեժիսորն ասել էր, որ չեմ նկարահանվելու, դեռ չէի տվել համաձայնությունս: Անհրաժեշտ էր ճիշտ ընտրություն կայացնել, որն արեցինք թե ես, թե ընկերս` Վահե Սայանը»,-ասել է դերասանը:

Բեն Ավետիսյանը

Բենն այս սերիալում զինծառայող Աբելի կերպարում է, որի համար կյանքը փորձություններ է պատրաստել սիրո հարցում, եւ ոչ միայն.«Վերադառնալով տուն` Աբելը պարզում է, որ իր սիրած աղջկա կյանքում այլ տղամարդ կա, եւ մնում է երկու տարբերակ` կամ պայքարել, կամ հրաժարվել Ադելից»:

Դերասանը հայտնել է, որ սերիալում իր կերպարն ապրում է քույրերի եւ մայրիկի հետ: Վերջինիս դերակատարը Գրետա Մեջլումյանն է, իսկ քույրերին մարմնավորում են Շուշաննա Թովմասյանը, Մարիամ Արիստակեսյանը եւ Ստեֆանի Ավագյանը:

Բենը պատմել է նաեւ, որ նախկինում նման կերպարով հանդես չի եկել.«Հենց դա էր պատճառը, որ բանակցությունները երկար տեւեցին: Ինձ համար կարեւոր է նոր կերպարով ներկայանալը հեռուստադիտողին, նաեւ մասնագիտական նոր բացահայտումներ անելն ինքս ինձ համար: Չեմ սիրում լինել հոգնեցնող եւ նույնը»:

 

Եվա Բաղդասարյանը եւ Բեն Ավետիսյանը

Դերասանի խոսքով` կփորձի նաեւ ոճային փոփոխությամբ հանդես գալ նոր նախագծում.«Բայց ավելի շատ ներքին փոփոխությունների վրա եմ աշխատում` դեմքի արտահայտություններ, միմիկա, խոսք եւ ամենակարեւորը` լինել հավաստի խաղացածդ դերում»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Be the first to comment on "Բեն Ավետիսյան.«Երկընտրանքի մեջ է` պայքարե՞լ, թե հրաժարվել սիրած աղջկանից»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ