9 պատճառ՝ ամեն օր նեխուր օգտագործելու համար

 

Նեխուրը շատ հայտնի մթերք է, որը մասնագետները խորհուրդ են տալիս ներառել սննդակարգում, քանի որ այն օգնում է ազատվել ավելորդ քաշից: Սակայն այն շատ ավելի օգտակար է, քան շատերն են կարծում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նեխուրի ամենաօգտակար հատկություններն ու 9 պատճառ այն ամենօրյա սննդակարգում ներառելու համար:

 

1.      Բարելավում է մարսողությունը

 

Նեխուրը պարունակում է չլուծվող մանրաթելեր, ինչը նպաստում է աղիների աշխատանքի կարգավորմանը և մաքրում է օրգանիզմը տոքսիններից:

 

2.      Ազատում է ավելորդ քաշից

 

Նեխուրը պարունակում է մեծ քանակությամբ ջուր, սակայն ունի շատ ցածր կալորիականություն: Այն հիանալի մթերք է ընթրիքին օգտագործելու համար:

 

3.      Կարգավորում է հիմնային բալանսը

 

Այս բույսը կանխում է օրգանիզմի թթվայնության բարձրացումը՝ դրանով իսկ պաշտպանելով մի շարք հիվանդություններից:

 

4.      Իջեցնում է զարկերակային ճնշումը

 

Նեխուրը պարունակում է ֆտալիդներ, որոնք կարգավորում են արյան շրջանառությունն ու իջեցնում են զարկերակային ճնշումը:

 

5.      Նվազեցնում է օրգանիզմում «վատ» խոլեստերինի մակարդակը

 

Նեխուրը պարունակում է բութիլֆտալիդ, որն օգնում է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

 

6.      Նվազեցնում է բորբոքումների մակարդակը

 

Նեխուրը պարունակում է պոլիֆենոլներ ու հակաօքսիդանտներ, որոնք շատ օգտակար են հոդերի բորբոքումների դեպքում: Սա է պատճառը, որ այն խորհուրդ է տրվում օգտագործել արթրիտի, ինչպես նաև ասթմայի և մաշկի կարմրածության ժամանակ:

 

7.      Բարելավում է տեսողությունը

 

Նեխուրը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին A, ինչպես նաև պոլիֆենոլային ֆիտոնուտրիենտներ, որոնք նպաստում են աչքերի առողջության բարելավմանը, կանխում են բիբի դեգեներացիան ու կարգավորում են տեսողությունը:

 

8.      Ազատում են սթրեսից

 

Այս բույսը հարուստ է մագնեզիումով, որը դրական ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա, ազատում է սթրեսից և բարելավում է քնի որակը:

 

9.      Կանխարգելում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացումը

 

Բացի այդ, այն լյուտեոլինի հարուստ աղբյուր է, իսկ այդ տարրը կանխում է քաղցկեղի բջիջների աճը: Նեխուրը հատկապես օգտակար է կրծքագեղձի քաղցկեղի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի և կոլոռեկտալ քաղցկեղի դեպքում:

 

Նյութի աղբյուրը՝ fithacker.ru

 

Be the first to comment on "9 պատճառ՝ ամեն օր նեխուր օգտագործելու համար"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ