Վովա Գասպարյանը ինչ է զգուշացնում և ակնարկում Սերժ Սարգսյանին

 

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության 100-ամյակի կապակցությամբ ունեցած ելույթում օգտագործել է 4-րդ հանրապետություն եզրույթը` շեշտելով, որ ոստիկանությունը նոր, ավելի կարևոր դերակատարում է ունենալու: <<Պատահակյան չի, որ մեր սերունդը ականատես է եղել երրորդ և հիմա չորրորդ  հանրապետությունների կայացմանը: Պատահական չի, որովհետև ոստիկանությունը երկրի ամենակայացած կառաույցներից մեկն է>>,- ասել է ոստիկանապետը:

 

Վովա Գասպարյանի խոսքով` ոստիկանությունը պետության կարևոր հիմնասյուներից մեկն է, որը կարևոր դերակատարում է ունեցել պետության և պետականության կայացման գործում` սկսած առաջին հանրապետությունից մինչև երրորդ հանրապետությունը, երբ ոստիկանության ստորաբաժանումները առաջիններից մեկը մասնակցեցին ազատագրական պայքարին: Վովա Գասպարյանը հիշեցրելէ, որ այն ժամանակ խոսքը սովետական միլիցիայի մասին է, որ փաստորեն դրսևորել է ազգային  վարքագիծ` ստանձնելով երկրի պաշտպանությունը, ինչը սովետական միլիցիայի տրամաբանության  տեսանյունից անօրինականություն էր: <<Հայաստանի միլիցիան, անգամ սովետական տարիներին եղել է ազգային>>,- ասել է Վովա Գասպարյանը:

Նա գերագույն գլխավոր հրամանատարի` ՀՀ նախագահի խոսքն է փոխանցել ոստիկանությանը մեկ բառով` շնորհակալություն: Վովա Գասպարյանը հավելել է, որ շնորհակալ է բոլորին, ովքեր վստահում են ոստիկանությոնը, նրանց,  ովքեր արդարացի քննադատում են ոստիկանությանը, և անգամ բոլոր չարախոսներին, որովհետև չարախոսությունը նույնպես պիտանի է: Վովա Գասպարյանը նաև երախտագիտություն է հայտնել այն ոստիկաններին, ովքեր սիրում են քաղաքացուն և այնպես են անում, որ հանցագործներն իրենց  չսիրեն:

 

Սա բավականին ուշագրավ ակնարկ է, որ ոստիկանությունը միշտ կարող է լինել ազգային` պահելով պետության կարևոր հիմնասյունի իր դիրքը: Անկախության, այսինքն` երրորդ հանրապետության շրջանում ոստիկանությունը պետության մեջ ունեցել է իշխանությանը պաշտպանելու և վերարտադրմանը նպաստելու կարևորագույն ֆունկցիա. բայց  արդյոք հենց դա էր ազգայինը: Երրորդ և չորրորդ հանրապետության ջրբաժանը, որ գծվեց նոր սահմանադրությամբ, կարող է նաև այլ վարքագիծ թելադրել` պայմանավորված իշխանության նոր հիերարխիայում ուժերի և դերերի վերաբաշխմամբ: Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը մի առիթով հայտարարեց, որ ինքը ՀՀ չորրորդ հանրապետության առաջին նախագահն է` նկատի ունենալով, որ ապրիլի 9-ից ուժի մեջ մտնող նոր սահմանադրությունը նաև նոր հանրապետություն է սկզբնավորում: Պարզ է, որ չորրորդ հանրապետություն իրականում չկա, խոսքը երրորդ հանրապետությունում ակնկալվող բովանդակային փոփոխության մասին է: Այժմ, երբ բացի նոր նախագահից նաև հին ոստիկանապետն է  խոսում չորրորդ հանրապետության մասին և շեշտում, որ իրենք միշտ ագային են, սա դառնում է հետաքրքիր քաղաքական երկխոսություն Արմեն Սարգսյանի, Վովա Գասպարյանի և Սերժ Սարգսյանի միջև:

 

Հայկ Դավթյան  

Be the first to comment on "Վովա Գասպարյանը ինչ է զգուշացնում և ակնարկում Սերժ Սարգսյանին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ