Արթուր Ալեքսանյանը՝ Կիեւի մրցաշարի հաղթող

 

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթեց Կիեւի միջազգային մրցաշարում: Այսօր՝ փետրվարի 25-ին (Կիեւի ժամանակով դեռ փետրվարի 24-ին), 97 կգ քաշայինների եզրափակչում նա ոսկե մեդալ նվաճեց՝ պարտության մատնելով ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյին: Ալեքսանյանը մրցակցի նկատմամբ առավելության հասավ 3:0 հաշվով:

Մինչեւ եզրափակիչ հասնելն Ալեքսանյանը հաղթել էր վրացի Կուկուրի Կիրցխալիային, լեհ Մարցել Կասպերեկին եւ ուկրաինացի Եվգենի Սավետային:

Փետրվարի 24-ին հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականը նաեւ բրոնզ ունեցավ: Մեդալի համար պայքարում Սլավիկ Գալստյանը հաղթեց ուկրաինացի Դմիտրի Դոբրովին:

 

3-րդ տեղը կարող էին զբաղեցնել նաեւ Նորայր Հախոյանը (55 կգ) եւ Էդուարդ Սարգսյանը (82 կգ): Հախոյանը պարտվեց իրանցի Ռամին Բաստանիին: Սարգսյանը հավասար պայքարում զիջեց ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւին. գոտեմարտն ավարտվեց 3:3, եւ ադրբեջանցին հաղթեց վերջինը հնարք կատարելու շնորհիվ:

Մի քանի քաշային կարգերում այսօր կայացան նախնական գոտեմարտերը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 60 կգ քաշային կարգում Արմեն Մելիքյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից: Մրցակիցը չներկայացավ, ու նա դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց ուկրաինացի Անդրեյ Մարտինյուկին: Վաղը բրոնզի համար կպայքարի ուկրաինացի Դենիս Չեբանովի դեմ:

Մինչեւ 77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը նախ հաղթեց ուկրաինացի Արտյոմ Ուտոչկինին, հետո՝ լեհ Պավլո Մոլնարին: Արսեն Ջուլֆալակյանը նախ պարտության մատնեց ուկրաինացի Յասաֆ Զեյնալովին, ապա 1/8 եզրափակչում՝ վրացի Թոռնիկե Ձամաշվիլուն: Քառորդ եզրափակչում հանդիպեցին Չայլանն ու Ջուլֆալակյանը: 2-0 հաշվով Չալյանը հաղթեց, սակայն կիսաեզրափակչում նա զիջեց իրանցի Փեյնամ Փոշտամին: Վաղը կգոտեմարտի բրոմզի համար:

 

Աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) կիսաեզրափակիչ դուրս եկավ հաղթելով ուկրաինացի Սերգեյ Սեւերինին ու վրացի Ռոբերտ Կոբիաշվիլուն: Այնտեղ պարտվեց ադրբեջանցի Իսլամ Աբասովին:

Արթուր Շահինյանը (87 կգ) քառորդ եզրափակչում հաղթեց լեհ Տադեուշ Միխալիկին: Կիսաեզրափակչում պարտվեց Ժան Բելենյուկին: Վաղը Մանուկյանն ու Շահինյանը միմյանց դեմ կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար:

Մինչեւ 130 կգ քաշային Էդգար Խաչատրյանը քառորդ եզրափակչում պարտվեց ուկրաինացի Վլադիսլավ Վորոնիին ու դուրս մնաց հետագա պայքարից:

Ազատոճայիններից վաղը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն Գարիկ Բարսեղյանը (61 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Շամիր Աթյանը: Նարեկ Սիրունյանը (70 կգ) եւ Վարուժան Կաջոյանն այսօր դուրս մնացին պայքարից:

Փետրվարի 23-ին հունահռոմեականներից նախնական գոտեմարտերում պայքարը լքել էին Վաղինակ Մինասյանը (97 կգ) եւ Արման Բաղդասարյանը (72 կգ), ազատոճայիններից՝ Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Վալոդյան Ֆրանգուլյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ): Կիեւի միջազգային մրցաշարը մեկնարկել է փետրվարի 23-ին: Կավարտվի 25-ին:

Be the first to comment on "Արթուր Ալեքսանյանը՝ Կիեւի մրցաշարի հաղթող"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ