Գերմանիայում շանը կասկածում են տիրոջն ու նրա մորը սպանելու համար

 

Գերմանիայի Հաննովեր քաղաքում շանը կասկածում են սեփական տիրոջ ու նրա մոր վրա հարձակման համար, որի հետևանքով երկուսն էլ մահացել են, գրում է Deutsche Welle –ն:

52-ամյա կնոջ ու նրա 27-ամյա որդու դիերը գտնվել են նրանց բնակարանում: Ընտանիքի 25-ամյա դուստրը բողոք էր ներկայացրել տեղական իշխանություններին՝ նշելով, որ չի կարողանում կապի դուրս գալ իր հարազատների հետ:

Բնակարանում է գտնվել նաև ստաֆֆորդշիրյան թերյեր, որը պատկանել է մահացած տղամարդուն: Մահացածների մարմինների վրա շան հարձակման հետքեր են հայտնաբերվել, ինչն էլ տեղիք է տվել ենթադրելու, որ մայր ու որդի կարող են մահացած լինել հենց շան հարձակման հետևանքով:

Մահացածների հարևանները պնդում են, որ թերյերը բավականին ագրեսիվ վարք ուներ, ժամանակի մեծ մասը շունն անցկացնում էր վանդակում, որը գտնվում էր 27-ամյա տղամարդու սենյակում:

Շանը բաց էին թողնում միայն տիրոջ ներկայությամբ ու անպայման դնչկալ հագցնում:

Միջադեպից հետո շունը տեղափոխվել է կենդանիների ապաստանի հատուկ կենտրոն, նրա հետագա ճակատագիրը պարզ կլինի մի քանի օրից, երբ ոստիկանությունն ավարտին հասցնի սկսված հետաքննությունը: Եթե պարզվի, որ շունն իսկապես մեղավոր է մարդկանց մահվան համար, նրան կսպանեն քնեցման ճանապարհով:

 

 

Be the first to comment on "Գերմանիայում շանը կասկածում են տիրոջն ու նրա մորը սպանելու համար"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ