«Ներքին անհամերաշխությունն ավելի շատ է հայրենիքը կորստյան մատնում, քան եկած թշնամին». այսօր Խրիմյան Հայրիկի ծննդյան օրն է

 

Հայ եկեղեցու 125-րդ կաթողիկոս, հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական ու գրող Խրիմյան Հայրիկը (Մկրտիչ Ա Վանեցի) ծնվել է 1820 թվականի ապրիլի 4-ին, Վանում, սովորել է Վասպուրականի Լիմ և Կտուց անապատների վանական դպրոցներում։

1842 թվականին հաստատվել է Կ. Պոլսում։ 1848-1850 թվականներին ուսուցչություն է արել Կ. Պոլսի Խասգյուղ թաղամասի իգական դպրոցում։

1851 թվականին Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի հանձնարարությամբ մեկնել է Կիլիկիա՝ կրթական գործի զարգացմանը նպաստելու և տեղի հայության կյանքն ուսումնասիրելու նպատակով։

1854 թվականին ձեռնադրվել է վարդապետ։

Ծավալել է եռանդուն գործունեություն հայ գյուղացու ծանր վիճակը թեթևացնելու, թուրք և քուրդ աղաների, պետական պաշտոնյաների հարստահարությունները սահմանափակելու ուղղությամբ։ Ժողովուրդը Մկրտիչ Խրիմյանին մեծարել է «Հայրիկ» պատվանունով։

 

«Ներքին անհամերաշխությունն ավելի շատ է հայրենիքը կորստյան մատնում, քան եկած թշնամին». Խրիմյան Հայրիկ

«Ներքին անհամերաշխությունն ավելի շատ է հայրենիքը կորստյան մատնում, քան եկած թշնամին». Խրիմյան Հայրիկ

Ժողովրդանվեր գործունեության համար թուրքական կառավարությունը նրան համարել է քաղաքականապես անբարեհույս հոգևորական և փակել դպրոցն ու տպարանը։

1868 թվականին Էջմիածնում օծվել է եպիսկոպոս, 1869 թվականին Կ. Պոլսի Ազգային ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի հայոց պատրիարք։

Իբրև 1878 թվականի Բեռլինի վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար նախապես այցելել է եվրոպական մեծ տերությունների (Իտալիա, Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա) պետական պաշտոնյաներին, պատրիարքարանի կազմած տեղեկագիրը ներկայացրել Բեռլինի վեհաժողովին՝ հույս ունենալով դիվանագիտական ճանապարհով լուծել Հայկական հարցը։

 

«Ներքին անհամերաշխությունն ավելի շատ է հայրենիքը կորստյան մատնում, քան եկած թշնամին». Խրիմյան Հայրիկ

«Ներքին անհամերաշխությունն ավելի շատ է հայրենիքը կորստյան մատնում, քան եկած թշնամին». Խրիմյան Հայրիկ

1892-ի մայիսին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս, սակայն սուլթանը չի համաձայնել նրան թուրքահպատակությունից ազատել, և միայն 13 ամիս անց ռուսական ցարի միջնորդությամբ նրան թույլատրվել է ժամանել Էջմիածին։

1893-ի սեպտեմբերի 26-ին օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս։ Հայկական հարցը ռուս. Արքունիքում ներկայացնելու նպատակով Մկրտիչ Ա Վանեցին 1895 թվականին մեկնել է Պետերբուրգ։ Բողոքել է 1894-1896 թվականների համիդյան ջարդերի դեմ, ցարական Արքունիքին հղած տարբեր խնդրագրերով ապահովել հանգանակությունների իրականացումը ռուսական կայսրության հայաբնակ տարածքներում։

«Ներքին անհամերաշխությունն ավելի շատ է հայրենիքը կորստյան մատնում, քան եկած թշնամին». Խրիմյան Հայրիկ

«Ներքին անհամերաշխությունն ավելի շատ է հայրենիքը կորստյան մատնում, քան եկած թշնամին». Խրիմյան Հայրիկ

Նա մեծ ջանքեր է ներդրել կոտորածներից մազապուրծ գաղթականության ֆիզիկական գոյությունն ապահովելու և վերստին երկիր վերադարձնելու համար։ Եռանդուն պայքար է մղել հայ եկեղեցապատկան կալվածքները բռնագրավելու մասին ցարական կառավարության 1903 թվականի հունիսի 12-ի օրենքի կենսագործման դեմ, հրամայել հոգևոր թեմակալ առաջնորդներին՝ չենթարկվել այդ որոշմանը և խոչընդոտել նրա կիրառությանը։

Նրա օրոք Էջմիածնում կառուցվել են նոր հյուրանոց, Սինոդի նոր շենք, թանգարան, նոր մատենադարան։ Նորացել և հարդարվել են Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիները։

Մահացել է 1907թ. հոկտեմբերի 29-ին, Երուսաղեմում: Ապրել է 87 տարի:

Be the first to comment on "«Ներքին անհամերաշխությունն ավելի շատ է հայրենիքը կորստյան մատնում, քան եկած թշնամին». այսօր Խրիմյան Հայրիկի ծննդյան օրն է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ