Ամենաանհավանական զուգադիպությունները պատմության մեջ

 

Կյանքում հազվադեպ են լինում այնպիսի խոշոր զուգադիպություններ, որոնց բացատրություն հնարավոր չի լինում գտնել, սակայն որոնք մարդկանց ճակատագրեր են փոխում: Ձեզ ենք ներկայացնում այդպիսի զուգադիպություններից ամենազարմանալիները, որոնք տեղի են ունեցել համաշխարհային պատմության հայտնի դեմքերի հետ:

Ջոն Քենեդի և Լի Հարվի Օսվալդ

Նախագահ Ջոն Քենեդին սպանվել է 1963 թ. նոյեմբերի 22-ին: Այդ իրադարձությունից ընդամենը մեկ ամիս առաջ Լի Հարվի Օսվալդն աշխատանքի է անցել Տեխասի դպրոցական գրադարանում: Հայտնի է, որ Օսվալդը հենց այդ վայրն է ընտրել, որպեսզի այնտեղից կազմակերպի 35-ամյա նախագահի սպանությունը: Հետաքրքիր է՝ ի՞նչ ուղով կընթանար պատմությունը, եթե դպրոցում հրաժարվեին նրան աշխատանքի ընդունել:

 

Ռոբերտ Լինկոլն և Էդվին Բուտ

Աբրահամ Լինկոլնի մահից ոչ շատ վաղ նախագահի որդին՝ Ռոբերտը, գնացքով ճամփորդության մեկնեց դեպի Նյու Ջերսի:

Իր գնացքին սպասելիս Ռոբերտը, կանգնած կայարանում, չկարողացավ իրեն պահել և ընկավ ռելսերի վրա՝ մոտեցող գնացքին ընդառաջ:

Սակայն երիտասարդ Լինկոլնի բախտը բերեց. նրան ժամանակին հասցրին դուրս բերել ռելսերի վրայից: Իսկ ո՞ւմ հաջողվեց անել դա: Դա Էդվին Բուտն էր, ով դերասան էր և Ջոն Ուիլքս Բութի՝ նախագահ Լինկոլնին սպանողի հարազատ եղբայրը: Սա պատմության ամենաանհավանական զուգադիպություններից մեկն է:

 

Ֆրանց Ֆերդինանդ և Գավրիլո Պրինցիպ

Գավրիլո Պրինցիպը՝ սերբաբոսնիական հեղափոխականը, ով սպանել է ավստրոհունգարական առաջնորդին և նրա կնոջը, պատահականությամբ է կարողացել իրականացրել իր ծրագրածը: Ֆերդինանդի մահվան օրը Պրինցիպը շտապում էր Սարաևոյի ծայրամասում գտնվող սրճարաններից մեկը՝ ինչ-որ բան ուտելու: Նախկինում նա կրկին փորձել էր սպանել Ֆերդինանդին, սակայն ձախողվել էր: Այս անգամ նա չէր էլ նախատեսում քաշել ձգանը:

 

Սրճարանից դուրս գալիս նա տեսել է, թե ինչպես է Ֆերդինանդի մեքենան պտտվում սրճարանի շրջակայքում: Ամենայն հավանականությամբ, այն սխալ էր կայանել և ցանկանում էր դուրս գալ այնտեղից, որտեղ սխալմամբ էր հայտնվել:

Գավրիլոն գործեց առանց հապաղելու: Նա ուղղակի մոտեցավ մեքենային և կրակեց Ֆրանցին ու իր կողակցին: Հնարավոր է՝ եթե Ֆերդինանդի վարորդը չշփոթեր ճանապարհը, Առաջին համաշխարհային պատերազմը երբեք չսկսվեր:

Ջեյմս Դինի ավտոմեքենան

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջեյմս Դինը մահացել է սարսափելի ավտովթարի ժամանակ, որը տեղի է ունեցել 1955 թ.: Նա վթարի է ենթարկվել սեփական սպորտային Porsche ավտոմեքենայով, սակայն տիրոջ մահից հետո ավտոմեքենան շարունակել է մի շարք այլ դժբախտությունների պատճառ դառնալ:

 

Վթարից հետո մեքենայի մնացորդները տարել են ավտոտնակ, սակայն մետաղի կտորներն անսպասելիորեն պոկվել են և ծանր վիրավորել ավտոմեխանիկներից մեկին:

Երկար ժամանակ անց Դինի մեքենայի շարժիչը գնեց մի բժիշկ, ով այն տեղավորեց իր ավտոմեքենայի մեջ: Մեքենայով մրցումներից մեկի ժամանակ բժիշկը մահացել է ավտովթարի հետևանքով:

Շատ մարդիկ են ցանկացել վերականգնել Ջեյմսի մեքենան: Սակայն այն ավտոտնակը, որտեղ ցանկացել են անել դա, անհայտ պատճառներով այրվել է:

Դրանից հետո ավտոմեքենայի մնացորդները Սակրամենտոյում ցուցադրության դրեցին: Այնտեղ դրանք պոդիումի վրայից ընկան անցնող դեռահասի վրա՝ կոտրելով նրա ծնոտը:

1959 թ. կրկին տարօրինակ պայմաններում մեքենան վերջապես բաժանվեց 11 մասի:

 

Գալեյա գիսաստղ և Մարկ Տվեն

Մարկ Տվենը ծնվել է 1835 թ. նոյեմբերի 30-ին: Դա հենց այն նույն օրն էր, որբ Գալեյա գիսաստղն անցավ Երկրի կողքով: Տվենի մահվան օրը՝ 1910 թ. ապրիլի 21-ին, գիսաստղը կրկին անցել է Երկրի կողքով: Ամենահետաքրքիրն այն էր, որ գրողը գիտեր այդ մասին և իր մահվանից մեկ տարի առաջ կանխատեսել էր այս իրադարձությունը:

Be the first to comment on "Ամենաանհավանական զուգադիպությունները պատմության մեջ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ