Հրապարակվել է Կեմերովոյի առևտրի կենտրոնի կինոդահլիճներից մարդկանց տարհանման տեսանյութը (տեսանյութ)

 

YouTube-ում հրապարակվել է Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի կինոթատրոնի տեսահսկման համակարգերից ստացված տեսանյութ, որն ուղեկցվում է հրդեհի ժամանակ ընտանիքին կորցրած Իգոր Վոստրիկովի մեկնաբանություններով, հայտնում է lenta.ru-ն։

Երեք րոպե տևողությամբ տեսանյութում մարդիկ հանգիստ քայլում են միջանցքով։ Վոստրիկովը պարզաբանում է, որ այդ ընթացքում հրդեհն արդեն 45 վայրկյան շարունակվում էր։ Նա նաև ուշադրություն է հրավիրում աղջկա վրա, որը տեղի ունեցածի մասին իմանալուն պես բացում է նախ «Կարմիր» կինոդահլիճի (այնտեղ գտնվող մարդիկ զոհվել են), այնուհետ՝ «Կապույտ»-ի դռները։

Այնուհետ սկսվում է տարհանումը, տարածքն արագորեն լցվում է խիտ ծխով։

Մարտի 29-ին Վոստրիկովը, ում տրամադրվել է տեսահսկման համակարգերի տեսանյութերին հասանելիություն, պատմել է, որ կինոդահլիճի դռները, որտեղ եղել են իր հարազատները, փակել է այցելուներից մեկը։ Ավելի վաղ հրդեհի տուժածներից մեկը հայտնել էր, որ դահլիճում գտնվող տղամարդիկ փակել են դռները, անցքերը փակել սրբիչներով և որոշել սպասել փրկարարներին, սակայն նրանք չեն ժամանել։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա:

Քննությունը դիտարկում է երկու վարկած՝ կարճ միացում և հրդեհում։ Կան գործով կալանավորվածներ։

Be the first to comment on "Հրապարակվել է Կեմերովոյի առևտրի կենտրոնի կինոդահլիճներից մարդկանց տարհանման տեսանյութը (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ