Ինչո՞ւ պետք է առողջ տղամարդը դիմանա 40-ն անց կնոջը. հարցն ամենևին էլ սերը չէ

 

Հետաքրքիր կենսական դիտարկում. ամուսնությունները քայքայվում են կա՛մ ամուսնական կյանքի առաջին 5 տարիների ընթացքում, կա՛մ էլ եթե ամուսիններն արդեն 40+ տարիքում են: Առաջին դեպքում ամեն ինչ հասկանալի է. չեն դիմանում համատեղ կենցաղի դժվարություններին, իսկ ահա երկրորդն ավելի հետաքրքիր է:

Չէ՞ որ թիկունքում այնքան բան կա, երեխաներ կան ու հարմարավետություն նաև: Որոշ տղամարդիկ գնում են ավելի երիտասարդ կանաց մոտ, սակայն մեծամասնությունը պարզապես հեռանում է, ինչն ընդհանրապես առողջ դատողության սահմաններից դուրս է, քանի որ չեն կարողանում ապրել կնոջ հետ, ով արդեն 40 և ավելի տարեկան է: Փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ են տղամարդիկ հեռանում 40-ն անց կանանցից, իսկ ով էլ մնում է, պարզապես մի կերպ դիմանում է: Իհարկե, դա բոլոր տղամարդկանց չի վերաբերում, սակայն այդ օրինակները քիչ չեն:

40-ն անց հասուն կանայք

Շուրջբոլորը համատարած խոսում են կանացի երջանկության, տառապանքի, ինքնազոհաբերության մասին, իսկ ահա տղամարդկային դժվարությունների մասին խոսելն ընդունված չէ: Եթե նայենք ճշմարտության աչքերին, ապա այն ժամանակներից ի վեր, ինչ կանայք սիրում էին, տառապում և զուտ կենցաղով զբաղվում, մնացել են սոսկ նախապաշարմունքներ: Կանացի էմանսիպացիան, այսինքն՝ ազատության և իրավունքների համար պայքարը, մեծ առաջընթաց է գրանցել, այնքան մեծ, որ կարծես թե արդեն տղամարդկային էմանսիպացիայի ժամանակն է:

Ստացվում է, որ ժամանակակից էմանսիպացված կնոջ հետ համատեղ կյանքը չի արդարացնում հասուն և արդեն վաղուց ոչ հիպերսեքսուալ տղամարդու հոգեկան ներուժի վատնումը: Իսկ ուրիշները պարզապես դիմանում են այդ կանանց միայն նրա համար, որ չեն ուզում ընկնել ամուսնալուծության հետ կապված ողջ այդ խառնաշփոթի մեջ՝ գույք բաժանել, նյարդայնացնել երեխաներին, տուն վաճառել, բնակարաններ գնել և այլն: Հաճախ նրանք մտածում են՝ իսկ ինչո՞ւ եմ ես նրան տանում: Ինչո՞ւ: 40-ից հետո նա կորցնում է իր միակ կանացի առավելությունը՝ արտաքին գրավչությունը:

Այստեղ կարևոր է հասկանալ, որ կանացի հմայքը միայն դեմքը, ոտքերն ու կուրծքը չեն, այլ իրենք իրենցով օդը լիցքավորելու կարողությունը, տղամարդու ուղեղը հետևողականորեն «չուտելու», այլ նրան փոքր-ինչ իշխելու և պաշտպան զգալու հնարավորություն տալու հմտությունը:

Էական է հասկանալ այն, որ կինը պետք է ապրի և լավագույնին հասնի հանուն ինքն իրեն ու իր երեխաների, այլ ոչ թե լսի՝ օ՜, ապրես դու, որ կարողանում ես առանց տղամարդու լուծել բոլոր խնդիրներն ու վաստակում ես հսկայական գումարներ՝ օր ու գիշեր կորչելով աշխատավայրում: Դու նրան չես տալիս քնքշանք ու հոգատար վերաբերմունք, տղամարդն էլ իր հերթին չի աստվածացնում քեզ ու իրեն տղամարդ չի զգում:

Սեփական տանը 40-ն անց կնոջը դիմանալ կարելի է միայն այն դեպքում, եթե նա չի կորցնում իր կանացի ձգողականությունը: Չի կորցնում նաև 50 տարեկանում իր կանացի հմայքը, 60-ում և անգամ՝ 70-ում: Արդյունքում՝ ո՛չ գեղեցկություն, ո՛չ ընտանեկան և ո՛չ անձնական հարմարավետություն տղամարդը չի ստանում: Անգամ այն կանայք, որոնք մեծացել են գյուղում և մանկությունից հավատացել են միայն տղամարդուն, մեծ քաղաքում հաճախ նույն այդ ֆեմինիստուհիներն են դառնում:

 

Հարաբերություններում ամեն ինչ հիմնված է փոխադարձության վրա՝ ես՝ քեզ, դու՝ ինձ, իսկ երբ ինչ-որ տարր դուրս է մնում, ապա կամ միությունը քանդվում է, կամ էլ ամուսինները պարզապես նույն հարկի տակ են ապրում, և ոչինչ ավելին: Այսինքն՝ տղամարդը պարզապես մի կերպ տանում է կնոջը, այլ ոչ թե սիրում և աստվածացնում է նրան: Եվ շատ հնարավոր է, որ նա սիրուհի ունի, ավելի հաճախ երեկոներն ընկերների հետ է անցկացնում, քան ընտանիքի:

Նրա համար ավելի հեշտ է իրեն ամբողջությամբ հեռու պահել կնոջից, քան ինքն իրեն ոչնչություն զգալ: Այդ պատճառով էլ, սիրելի կանայք, մնացեք կանացի:

Քեզ ոչ ոք չի արգելում լինել հաջողակ գործարար կին, ուժեղ անձնավորություն, ով մտավոր մակարդակում գերազանցում է իր բոլոր տղամարդ գործընկերներին: Բայց մոռացիր այդ ամենը․ հենց հատում ես տան շեմքը և պարզապես քնքուշ կին եղիր, ով ոգեշնչում է իր տղամարդուն և տունը լցնում դրական էներգետիկայով: Եվ առանց հիստերիաների նրանից պահանջիր այն, առանց որի աշխարհում ոչ մի կին երջանիկ լինել չի կարող՝ պաշտպանվածության զգացողություն և այն ամենը, ինչ դրանից է գալիս՝ նրբություն, շռայլություն, հավատարմություն:

Ստացվում է, որ այն բանում, որ տղամարդիկ չեն ուզում մնալ 40-ն անց կանանց հետ, մեղավոր են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Վիճելի հարց է, իհարկե: Չէ՞ որ հարաբերություններում եղած խնդիրների համար միշտ մեղավոր են երկուսը:

Be the first to comment on "Ինչո՞ւ պետք է առողջ տղամարդը դիմանա 40-ն անց կնոջը. հարցն ամենևին էլ սերը չէ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ