Հայկական արմատներով գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան իրեն համեմատել է Աննա Կարենինայի հետ

 

Հայկական արմատներով ռուս գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան) իրեն համեմատել է Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպի հերոսուհու հետ:

««Աննա Կարենինան» կարդացել եմ և դիտել վեպի մի քանի էկրանավորումները:  Իմ ազատ ծրագիրը բեմադրվել է վերջին ֆիլմի մոտիվներով: Ինձ շատ է ոգևորել Կարենինայի կերպարը: Կարծում եմ՝ մենք նման ենք ինչպես արտաքնապես, այնպես էլ բնավորության գծերով», — գեղասահորդուհուն մեջբերում է Газета.Ru-ն:

Նշենք, որ 18-ամյա գեղասահորդուհին 2015-2016 թվականներին դարձել է գեղասահքի Ռուսաստանի և աշխարհի առաջնության չեմպիոնուհի, Եվրոպայի չեմպիոնուհի, ինչպես նաև արժանացել է Գրան պրիի:

 

Be the first to comment on "Հայկական արմատներով գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան իրեն համեմատել է Աննա Կարենինայի հետ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ