Հայրենիքի պաշտպանների զավակների հետ

 

Երբ 5 տարեկան երեխան ասում է՝ զինվոր եմ դառնալու, որ հայրենիքս ու տունս պաշտպանեմ, ավելացնելու ոչինչ չի մնում։ Այս օրերին հատկապես Արցախում սա ամենից հաճախ հանդիպող պատասխանն է՝ հարցին, թե ինչ ես որոշել դառնալ։ Այս երեխաների մեծ մասը երազում է զինվոր դառնալու մասին, որովհետև պատերազմի հետքները դեռ թարմ են նրանց տներում, բակերում, իսկ կարկոցների հետքերն ամենուր են։

Երեխաների պաշտպանության միջազգային օրը BlogNews-ը ներկայացնում է մեր ապագա պաշտպաններին։ Զինվորականների երեխաներին լուսանկարել ենք ինչպես Երևանում, այնպես էլ Արցախում։

Ապրիլյան պատերազմի առաջին օրը հայտնի դարձավ, որ Մարտունիում դպրոցի ճանապարհին հրթիռակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, նրա եղբայրը՝ 10-ամյա Գևորգ Գրիգորյանը վիրավորվել։ Գևորգն արդեն կազդուրվել է և նկարահանվել մեր ֆոտոշարքում։

 

Գևորգ Գրիգորյան, 10 տարեկան, Մարտունի։
Մայոր Թաթուլ Գրիգորյանի որդին է։
Երազում է բժիշկ դառնալ։

 

Էրիկ Կիրակոսյան, 3 տարեկան, Մատաղիս։
Ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Հովսեփ Կիրակոսյանի որդին է։

Արգիշտի Հովհաննիսյան, 4 տարեկան, Երևան։
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի որդին է։
Երազում է զինվոր դառնալ։

 

Արման Գրիգորյան, 11 տարեկան, Ասկերան։
Կապիտան Արմեն Գրիգորյանի որդին է։
Երազում է զինվոր դառնալ։

Գարիկ Ջալալով, 5 տարեկան, Ասկերան։
Կապիտան Էլմիրա Ջալալովայի որդին է։
Երազում է զինվոր դառնալ։

Վահան Գրիգորյան, 8 տարեկան, Երևան։
Կամավոր Եգոր Գլումովի որդին է։
Երազում է ֆուտբոլիստ դառնալ։

Արթուր Գաբրիելյան, 8 տարեկան, Ասկերան։
Մայոր Կարեն Գաբրիելյանի որդին է։
Երազում է զինվոր դառնալ։

Ալեքսանդր Սարգսյան, 8 տարեկան, Ասկերան։
Զինվորական Սարգսյանի թոռն է։
Երազում է հրշեջ դառնալ։

 

Նարեկ Թումանյան, 7 տարեկան, Ստեփանակերտ։
Կապիտան Գևորգ Թումանյանի որդին է։
Երազում է զինվոր դառնալ։

Առուշանյան Մաքսիմ, 8 տարեկան, Ասկերան։
Ազատամարտիկ Ալբերտ  Առուշանյանի որդին է։

Առուշանյան Տիգրան, 5 տարեկան, Ասկերան։
Ազատամարտիկ Ալբերտ  Առուշանյանի որդին է։
Երազում է զինվոր դառնալ։

Հեղինակ՝ Ամալյա Հովհաննիսյան

Լուսանկարիչ՝ Կարեն Հովհաննիսյան

Արտ-տնօրեն՝ Կարեն Անտինյան

Be the first to comment on "Հայրենիքի պաշտպանների զավակների հետ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ