ՏԵՍԱԲՅՈՒԹ․Թող ինձ չմեղադրեն. ծանրագույն պայմաններում ապրող բազմազավակ ընտանիքն օգնության կարիք ունի

 

Նոր-Նորքի հանրակացարանային նկուղում բնակվող 16 հոգուց բաղկացած ընտանիքը Երևան է տեղափոխվել Լաչինի Նորաշենիկ գյուղից:

Լավ կյանքի ակնկալիքով Երևան հասած և նկուղում հայտնված այս ընտանիքը ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում:

Ընտանիքի հայրը վարորդ է, իսկ մեծ տղան աշխատում է շինարարությունում, այդպիսով հազիվ հոգում են ընտանիքի գոնե մեկ անգամ սնվելու հարցը:

Հարևանները և այս ընտանիքին ծանոթ մարդիկ փորձում են օգնել հագուստով , սննդով և ով ինչով կարող է, սակայն մեծ ընտանիքը չի կարողանում գոյատևել առանց կենցաղային մինիմալ պայմանների:

14 երեխաները ծնողների հետ միասին բնակվում են հանրակացարանի նկուղի փոքրիկ սենյակի մեջ, որտեղ մի ոտնաչափ տարածքն էլ մեծ նշանակություն ունի: Մեծ տղան 17 տարեկան է, փոքրը ընդմենը 8 ամսական:

Չեն ցանկանում հետ վերադառնալ Լաչին, ասելով, որ պայմաններն այնտեղ ավելի վատ է:

Նրանց կենցաղի և ապրելակերպի մասին առավել լավ պատկերացում կազմելու համար առաջարկում ենք դիտել տեսանյութը:

 

Be the first to comment on "ՏԵՍԱԲՅՈՒԹ․Թող ինձ չմեղադրեն. ծանրագույն պայմաններում ապրող բազմազավակ ընտանիքն օգնության կարիք ունի"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ