Հրապարակվել է Ժիրայր Սեֆիլյանի և Վիտալի Բալասանյանի գաղտնալսված զրույցի ամբողջական տեքստը

 

Հիմնադիր խորհրդարանը հրապարակել է Ժիրայր Սեֆիլյանի և Վիտալի Բալասանյանի գաղտնալսված զրույցի ամբողջական տեքստը, որը ներկայացնում ենք ստորև.

Ձայնային կապ

Օպերատոր – ArmenTel

IMEI- 35933704455985

IMSI- 283010000021183

Հեռ. համար- 37491415627

Զրուցակցի հեռ. համար- 097200045 Վիտալի Միքայելի Բալասանյան

Ասկերան Դանիելյան 25/

Գործողություն –Մուտքային կանչ

Ամսաթիվ- 30.01.2015 22:14:27

Տևողություն- 00:07:38

Գտնվելու վայր-

37491415627:

22:14:29, LAC=31001, Cellld=10275, g.Erewan, ul.M.Awetisqn 4a

———————————————————————————————————————

Զանգում է Վիտոն (ըստ ներկայանալու), խոսում Ժիրայր Սեֆիլյանի հետ: Ողջույններից և միմյանց որպիսությունը պարզելուց հետո Վ-ն նշում է, որ իր մոտ չկա Ժ-ի համարը, դրա համար էլ Քերոփին է խնդրել զանգել նրան:

Վ – Լսի, էդ բանը մի արեք, էլի:

Ժ – Լավ, էլի:

Վ – Քեզ, լսի, բան եմ ասում: Վերջապես հազար տարվա ընկերներ ենք, չէ՞:

Ժ – Հա:

Վ – Հազար անգամ հաշվարկ եմ արել՝ ոչ քեզ ա օգուտ բերելու, ոչ մեզ, ոչ մեկին: Անիմաստ եկեք էդ բանը չանենք, ես անկեղծ եմ ասում: Ընդհանրապես պետք չի, ոչ քեզ ա պետք, ոչ ինձ:

Ժ – Ի՞նչ ենք անում, որ:

Վ – Էդ երթը մի արեք:

Ժ – Հա, բայց ի՞նչ ա, դրա մեջ ի՞նչ կա:

Վ – Ես քեզ խնդրում եմ, մի արեք: Եթե չես կատարում իմ խնդրանքը, ուրեմն ես պիտի գամ վաղը ընդեղ կանգնեմ, Ղարաբաղի հատվածի:

Ժ – /ընդհ./ Վիտո ջան, ոչ մի բան չի լինելու, ոչ մի բան չի լինելու, որովհետև մենք չենք գալիս խառնելու:

Վ – Լսի, մինչև վերջ ասեմ: Ես մտահոգված եմ, ժողովրդի մեջի էլ խոսակցությունները, իշխանությունների մեջի խոսակցությունները, բոլորի խոսակցությունների մասին, ամեն ինչի մասին ես իմ մտահոգություններն եմ տեսնում, և տեսնում եմ էդ անիմաստությունը: Ղարաբաղյան հատվածում էդ պետք չի: Տղաների հետ հեսա չորս ժամ ա խոսում եմ: Արի դա թարգի: Էս հատվածում մի արա: Արի, ըստեղ նստենք, քանի որ պետք ա միասին նստենք, ասենք, խոսենք, ինչ որ պետք ա: Իմ ասածը լսի արա: Այլապես, ինձ ուրիշ վարիանտ չի մնում, անկեղծ եմ ասում, ես պիտի ստիպված վեր կենամ գամ Զաբուխ:

Ժ – Արի, ոչինչ, արի:

Վ – Ղարաբաղից, ով եկել ա.

Ժ – /ընդհ/ Արի, արի, եթե մի էշություն փորձեն անել, արի կանխի: Ի՞նչ ա եղել: Միասին կանխենք, խնդիր չկա:

Վ – Ես ստիպված պիտի լինեմ, որովհետև դուք գալու եք, էս մի մասն էլ գա: Ստիպված պիտի կանգնեմ, ասեմ դուք էլ /անվայել բառ/ քաշեք, դուք էլ: Բա մեզ սազու՞մ ա էդ բանը անենք:

Ժ – Չէ, չէ, չի սազում: Բայց եթե պետք լինի, խելք-խելքի կտանք, լուծում կգտնենք: Մենք իրար հասկանալու ենք:

Վ – Չի լինելու: Արի մի արա, ես քեզ ասում եմ, մի արա, արա դու ինձ լսի: Էդ ճանապարհով ենք, չէ՞, վերջապես անցած: Որ դու ինձ մի բան ասես, ասես՝ ես տեսնում եմ, որ սա օգուտ չի բերելու: Կարո՞ղ ա ես քեզ չլսեմ:

Ժ – Հիմա, ես քեզ հարգում եմ, դու դրանում չես կասկածում: Բայց ես էլ ինչ որ անում ենք, մեր անձնական չի սա, սա հազար մտածված, հետո որոշված քայյլն ա: Հիմա, ես ու դու տարակարծիք ենք էս հարցում: Ես հիմա քեզ ասում եմ, որ ոչ մի բան էլ չի լինելու, հանգիստ ինչ որ պետք ա անելու ենք: Եթե որևէ մեկը պռովոկացիա էլ անի, դրա դեմը կառնենք, խնդիր չկա, մենք կրակի վրա յուղ լցնող չենք, հասկանում ենք, չենք գալիս կռիվ տալու:

Վ – Լավ, հիմա դուք եկել եք, էս մյուսն էլ բաց չի թողնում: Հե՞տ եք դառնալու գնա՞ք:

Ժ – Դա իրենք թող որոշեն: Հասկանու՞մ ես:

Վ – Հիմա ճանապարհը որ փակենք, ի՞նչ ես անելու:

Ժ – Աշխարհով մեկ խայտառակ են լինելու:

Վ – Դե, տեսնում ես /անվայել արտահայտություն/, բայց դա մեզ պետք չի:

Ժ – Ուրեմն, թող իրենք հասկանան, որ իրենք իրավունք չունեն խայտառակ լինելու:

Վ – Արի, մեխանիկորեն պռոբլեմ չսարքենք, հետո հերոսաբար հաղթահարենք: Դու ինձ լսի: Ես ինֆորմացիան 100 տոկոս տիրապետում եմ, ինչ է կատարվելու: Դու ինձ լսի:

Ժ – Երկիրը կուլ են տալիս, 42 հազարն են կուլ տալիս, մենք դրա դեմը առնենք: Էս մի քանի /չի ավ./: Չեմ ուզում ուրիշ բաներ ասեմ, որովհետև լսում են մեզ:

Վ – Ինձ լսի, չգաք: Ինձ իզուր տեղը քաշ մի տուր բեր Զաբուխ, մեր հարաբերությունն էլ կփչանա:

Ժ – Ոչինչ, էլի, մի օր էլ քեզ քաշ տանք, հել արի:

Վ – Մեր հարաբերությունն էլ միլիարդ արժի, մի փչացրու:

Ժ – Չի փչանա:

Վ – Փչանալու ա: Իմ հարաբերությունները քո հետ էլ ա փչանալու, իշխանությունների հետ էլ ա փչանալու:

Ժ – Ես չեմ թողնի ըտենց բան լինի:

(Վ-ն նորից խնդրում է չգնալ Զաբուխ, երթ չանել, առաջարկում է մենակ գնալ այնտեղ, մի քանի օր իր հետ անցկացնել: Ժ-ն չի համաձայնվում, նշում է, որ իրենք գնալու են, երթ են անցկացնելու, ավելացնում է, որ իրենք շատ չեն, մոտավորապես 100-200 հոգի: Վ-ն կրկնվում է, շեշտում, որ չի ցանկանում, որ որևէ մեկին վատ լինի, քանի որ ինքը ստիպված է լինելու գնալ և արգելել երթը: Ժ-ն նշում է, որ եթե նա որոշի իրենց քշել այնտեղից, կարող է գնալ և կամերայի առջև դա անել: Նա, շեշտելով, որ Ղարաբաղի հողերը բոլորինն են, նորից բացատրում է, որ երթի մեջ ոչ մի վտանգավոր բան չկա, իրենք ընդամենը մտնելու են իրենց հողերը, պտտվեն, մեկ գիշեր մնան և դուրս գան: Վ-ն նշում է, որ որևէ մեկը չի արգելում նրանց այցելել Ղարաբաղ, սակայն երթ պետք է չանեն):

Ժ – Թող, ի՞նչ է, Սերժիկի՞ց ենք վախենում:

Վ – Արա, ի՞նչ կապ ունի Սերժիկը: Ասում եմ, Ղարաբաղը ըսենց թե ընենց.

Ժ – /ընդհ./ Ախպեր ջան, գալիս ենք, ասում ենք, ժողովուրդ ջան, գնում ենք Երևանում Սերժիկին հուպ տանք: Էս ա մեր ասածը:

Վ – Արա, Ղարաբաղ ըսենց թե ընենց վիճակը ք-ք ա: Մի հատ էլ պուճուր ցնցում լինի, ք-քի մեջ ա ընկնելու էս ժողովուրդը, հետո ո՞նց ենք տակից դուրս գալու: Ամեն օր հենա պոստերի վրա հարձակվում են:

Ժ – Արդեն ք-քի մեջ ենք, ամեն օր զոհ ունենք:

Վ – Ես էլ քեզ ասում եմ, մի արեք, էդ պետք չի, սա վտանգավոր ա, էս պահի դրությամբ վտանգավոր ա: Մնացածը դու որոշի, ք-քն ես ընկնելու, չես կարողանալու տակից դուրս գաս:

Ժ – Չէ, միասին որ լինենք, տակից դուրս կգանք:

Վ – Ուրեմն, դու որոշի: Ես ասում եմ, իմ ասածը չե՞ս կատարում:

Ժ – Ամեն դեպքում ես քո մտահոգությունը ի նկատի եմ առնում, բայց իմացի, որ մենք վաղը այնտեղ կտեսնվենք:

Վ – Վոբշեմ, իմ ասածը հաշվի չես առնում:

Ժ – Մի, անձնականի մի վերածի:

Վ – Չեմ վերածում, ես քեզ ասում եմ, իմ ասածը հաշվի չես առնում: Կարա՞մ էս ձևի գնահատական տամ:

Ժ – Այո, այս հարցում մեր երկուսի կարծիքը չի համընկնում:

Վ – Եղավ, եղավ, Ժիրո ջան, եղավ, դավայ:

Դնում են լսափողը:

ՀՀ ԱԱԾ ՕՏԳՎ 3 բաժնի պետ

գնդապետ

Բաղդասարյան Ա.Գ.

31 ¦ հունվարի 2015թ.
մեքենագրված է մեկ օր-ից

հասցեատիրոջը

մեքենագրել է ու կատարել՝

31.01.2015

Be the first to comment on "Հրապարակվել է Ժիրայր Սեֆիլյանի և Վիտալի Բալասանյանի գաղտնալսված զրույցի ամբողջական տեքստը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ