Ինչպես վերահսկել բարձր ճնշումը. 5 բնական միջոց

 

Զարկերակային բարձր ճնշումը բժշկության մեջ հայտնի է՝ որպես հիպերտոնիա։ Այն սիրտ-անոթային համակարգի գլխավոր թշնամիներից մեկն է։ Steptohealth.ru-ն գրում է, որ բարձր զարկերակային ճնշումը կարող է մի շարք բարդություններ առաջացնել, որոնք հնարավոր է կանխարգելել՝ ժամանակին անհրաժեշտ միջոցառումներ ձեռք առնելու շնորհիվ։ Կայքի փոխանցմամբ՝ կարող են օգտակար լինել նաև բնական միջոցները։

Ռեհան։ Ռեհանի թուրմը միզամուղ և հակաբորբոքային հատկություն ունի, ինչի շնորհիվ օգնում է վերահսկել բարձր ճնշումը։ Դրա օգտագործումը թույլ է տալիս կանխարգելել հեղուկի կուտակումն օրգանիզմում, ինչպես նաև նվազեցնել նատրիումի մակարդակը։ Այս երկու գործոնները մեծացնում են հիպերտոնիայի առաջացման հավանականությունը։

Բաղադրիչներ

  • 1 թեյի գդալ թարմ ռեհան՝ 5 գրամ
  • 1 բաժակ ջուր՝ 250 մլ։

Պատրաստման եղանակը

  • Եռացրեք ջուրը, ավելացրեք ռեհանը։
  • Փակեք տարան, թողեք 10 րոպե։

Օգտագործման եղանակը։ Օրվա ընթացքում խմեք 2-3 բաժակ ռեհան՝ շաբաթվա ընթացքում 3 անգամ։

Դարչին։ Այս համեմունքը հարուստ է եթերային յուղերով, հակաօքսիդանտներով, հակաբորբոքային միացություններով, որոնք օգնում են լավացնել արյան շրջանառությունը և կարգավորել զարկերակային ճնշումը։ Այն խորհուրդ է տրվում նաև շաքարային դիաբետով հիվանդներին, քանի որ դարչինն օգնում է կարգավորել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։

Բաղադրիչներ

  • 1 թեյի գդալ դարչին՝ 5 գրամ
  • 1 բաժակ ջուր՝ 250 մլ։

Պատրաստման եղանակը։ Դարչինը լցրեք եռացրած ջրի մեջ, թողեք թրմվի 10 րոպե։

Օգտագործման եղանակը։ Մի բաժակ խմեք առավոտյան՝ քաղցած վիճակում։ Ցանկության դեպքում կարող եք խմել ևս մեկ բաժակ՝ օրվա երկրորդ կեսին։

Կարդամոն։  Կարդամոնն օգնում է հանգստացնել նյարդային համակարգը և իջեցնել զարկերակային ճնշումը։ Այն հանքանյութեր է պարունակում, որոնք օգնում են կարգավորել նատրիումի մակարդակը և լավացնել արյան շրջանառությունը։

 

Բաղադրիչներ

  • 1 թեյի գդալ կարդամոն՝ 5 գրամ
  • 1 բաժակ ջուր՝ 250 մլ։

Պատրաստման եղանակը

  • Ջրին կարդամոն ավելացրեք և դրեք կրակին։
  • Եռալուց հետո թողեք թրմվի 5-10 րոպե սենյակային ջերմաստիճանի պայմաններում։

Օգտագործման եղանակը։ Օրվա ընթացքում խմեք 2-3 բաժակ սնունդ ընդունելուց հետո։

Կտավատի սերմեր։ Կտավատը օմեգա-3 ճարպաթթուներ է պարունակում, ամինաթթուներ, մանրաթելեր, ինչի արդյունքում նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Այս նյութերն օգնում են վերահսկել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Արդյունքում՝ նվազում է սրտի նոպայի, աթերոսկլերոզի և այլ խնդիրների առաջացման հավանականությունը։

Բաղադրիչներ

  • 1 ճաշի գդալ կտավատի սերմեր՝ 10 գրամ
  • կես բաժակ ջուր՝ 125 մլ։

Պատրաստման եղանակը

  • Կտավատի սերմերն ավելացրեք տաք ջրին, թողեք ամբողջ գիշեր։

Օգտագործման եղանակը։ Խմեք ամեն օր՝ քաղցած վիճակում։ Ցանկության դեպքում կարող եք մի փոքր կիտրոնի հյութ ավելացնել։

Իմբիր։ Իմբիրը հիպերտոնիայի դեմ պայքարի ավանդական միջոցներից է։ Այն օգնում է լավացնել արյան շրջանառությունը։ Իմբիրը հակաօքսիդանտներ, սննդային մանրաթելեր, վիտամիններ ու հանքանյութեր է պարունակում, որոնք օգնում են օրգանիզմից դուրս բերել տոքսիններն ու ավելորդ հեղուկը։

Բաղադրիչներ

  • 1 թեյի գդալ իմբիր՝ 5 գրամ
  • 1 բաժակ ջուր՝ 250 մլ։

Պատրաստման եղանակը։ Եռացրեք ջուրը, ավելացրեք իմբիրը։ Երբ ջուրը եռա, կրակը դանդաղեցրեք, թողեք ևս 2 րոպե։ Թողեք թրմվի։

Օգտագործման եղանակը։ Խմեք քաղցած վիճակում։ Օրվա ընթացքում կարող եք խմել ևս 1-2 բաժակ՝ ուտելուց հետո։

։ Այն սիրտ-անոթային համակարգի գլխավոր թշնամիներից մեկն է։ Steptohealth.ru-ն գրում է, որ բարձր զարկերակային ճնշումը կարող է մի շարք բարդություններ առաջացնել, որոնք հնարավոր է կանխարգելել՝ ժամանակին անհրաժեշտ միջոցառումներ ձեռք առնելու շնորհիվ։ Կայքի փոխանցմամբ՝ կարող են օգտակար լինել նաև բնական միջոցները։

Ռեհան։ Ռեհանի թուրմը միզամուղ և հակաբորբոքային հատկություն ունի, ինչի շնորհիվ օգնում է վերահսկել բարձր ճնշումը։ Դրա օգտագործումը թույլ է տալիս կանխարգելել հեղուկի կուտակումն օրգանիզմում, ինչպես նաև նվազեցնել նատրիումի մակարդակը։ Այս երկու գործոնները մեծացնում են հիպերտոնիայի առաջացման հավանականությունը։

Բաղադրիչներ

  • 1 թեյի գդալ թարմ ռեհան՝ 5 գրամ
  • 1 բաժակ ջուր՝ 250 մլ։

Պատրաստման եղանակը

  • Եռացրեք ջուրը, ավելացրեք ռեհանը։
  • Փակեք տարան, թողեք 10 րոպե։

Օգտագործման եղանակը։ Օրվա ընթացքում խմեք 2-3 բաժակ ռեհան՝ շաբաթվա ընթացքում 3 անգամ։

Դարչին։ Այս համեմունքը հարուստ է եթերային յուղերով, հակաօքսիդանտներով, հակաբորբոքային միացություններով, որոնք օգնում են լավացնել արյան շրջանառությունը և կարգավորել զարկերակային ճնշումը։ Այն խորհուրդ է տրվում նաև շաքարային դիաբետով հիվանդներին, քանի որ դարչինն օգնում է կարգավորել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։

Բաղադրիչներ

  • 1 թեյի գդալ դարչին՝ 5 գրամ
  • 1 բաժակ ջուր՝ 250 մլ։

Պատրաստման եղանակը։ Դարչինը լցրեք եռացրած ջրի մեջ, թողեք թրմվի 10 րոպե։

Օգտագործման եղանակը։ Մի բաժակ խմեք առավոտյան՝ քաղցած վիճակում։ Ցանկության դեպքում կարող եք խմել ևս մեկ բաժակ՝ օրվա երկրորդ կեսին։

Կարդամոն։  Կարդամոնն օգնում է հանգստացնել նյարդային համակարգը և իջեցնել զարկերակային ճնշումը։ Այն հանքանյութեր է պարունակում, որոնք օգնում են կարգավորել նատրիումի մակարդակը և լավացնել արյան շրջանառությունը։

Բաղադրիչներ

  • 1 թեյի գդալ կարդամոն՝ 5 գրամ
  • 1 բաժակ ջուր՝ 250 մլ։

Պատրաստման եղանակը

  • Ջրին կարդամոն ավելացրեք և դրեք կրակին։
  • Եռալուց հետո թողեք թրմվի 5-10 րոպե սենյակային ջերմաստիճանի պայմաններում։

Օգտագործման եղանակը։ Օրվա ընթացքում խմեք 2-3 բաժակ սնունդ ընդունելուց հետո։

Կտավատի սերմեր։ Կտավատը օմեգա-3 ճարպաթթուներ է պարունակում, ամինաթթուներ, մանրաթելեր, ինչի արդյունքում նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Այս նյութերն օգնում են վերահսկել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Արդյունքում՝ նվազում է սրտի նոպայի, աթերոսկլերոզի և այլ խնդիրների առաջացման հավանականությունը։

Բաղադրիչներ

  • 1 ճաշի գդալ կտավատի սերմեր՝ 10 գրամ
  • կես բաժակ ջուր՝ 125 մլ։

Պատրաստման եղանակը

  • Կտավատի սերմերն ավելացրեք տաք ջրին, թողեք ամբողջ գիշեր։

Օգտագործման եղանակը։ Խմեք ամեն օր՝ քաղցած վիճակում։ Ցանկության դեպքում կարող եք մի փոքր կիտրոնի հյութ ավելացնել։

Իմբիր։ Իմբիրը հիպերտոնիայի դեմ պայքարի ավանդական միջոցներից է։ Այն օգնում է լավացնել արյան շրջանառությունը։ Իմբիրը հակաօքսիդանտներ, սննդային մանրաթելեր, վիտամիններ ու հանքանյութեր է պարունակում, որոնք օգնում են օրգանիզմից դուրս բերել տոքսիններն ու ավելորդ հեղուկը։

Բաղադրիչներ

  • 1 թեյի գդալ իմբիր՝ 5 գրամ
  • 1 բաժակ ջուր՝ 250 մլ։

Պատրաստման եղանակը։ Եռացրեք ջուրը, ավելացրեք իմբիրը։ Երբ ջուրը եռա, կրակը դանդաղեցրեք, թողեք ևս 2 րոպե։ Թողեք թրմվի։

Օգտագործման եղանակը։ Խմեք քաղցած վիճակում։ Օրվա ընթացքում կարող եք խմել ևս 1-2 բաժակ՝ ուտելուց հետո։

Նյութի աղբյուր՝ https://blog.168.am/blog/140176.html

Be the first to comment on "Ինչպես վերահսկել բարձր ճնշումը. 5 բնական միջոց"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ