Շվեդիայի փոխվարչապետի պատմությունը, ով հեռացավ քաղաքականությունից պետական փողերով 2 շոկոլադ գնելու համար (վիդեո)

Ինչպես կարող է պետական գումարներով գնված 2 շոկոլադն արժենալ մի ողջ քաղաքական կարիերա, կարելի է տեսնել Շվեդիայի նախկին փոխվարչապետի օրինակով:
1982թ.-ին Մոնա Սալինը դարձավ Շվեդիայի պատմության մեջ ամեներիտասարդ պատգամավորը: Նա ընդամենը 25 տարեկան էր: 33 տարեկանում Սալին արդեն աշխատանքի նախարար էր, իսկ մի քանի տարի անց արդեն փոխվարչապետ:
Սալինը շատ հայտնի քաղաքական գործիչ էր Շվեդիայում ու համարվում է վարչապետի թեկնածու: Սակայն 1995թ.-ին սկանդալ տարածվեց նրա շուրջ. Լրագրողները պարզեցին, որ Սալինը պետական աշխատանքային քարտով 2 շոկոլադ էր գնել: Հետաքննության ընթացքում պարզվեց, որ Սալինն աշխատանքային քարտով կատարել է այս գնումներ ևս՝ պատճառելով մոտ 7000 դոլարի վնաս:
Սալինը նշել էր, որ ուղղակի շփոթել էր անձնական ու աշխատանքային բանկային քարտերն ու փոխհատուցեց պատճառված վնասը: Սակայն այդ բացատրությունը նրան չօգնեց ու հասարակական ճնշումը ստիպեց հրաժարական տալ ու հեռանալ քաղաքականությունից: Մոնա Սալինն այդպես էլ չկարողացավ վերականգնել հանրային վստահությունը:
Հաջորդ 10 տարիներին Շվեդիայի վարչապետը դարձավ Իորան Պերսոնը:
 

Be the first to comment on "Շվեդիայի փոխվարչապետի պատմությունը, ով հեռացավ քաղաքականությունից պետական փողերով 2 շոկոլադ գնելու համար (վիդեո)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ