Եվրատեսիլ 2018-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Այսելի հետ աշխատում է Ֆիլիպ Կիրկորովի թիմը

Դեռևս նախորդ տարի լուրեր տարածվեցին, որ Եվրատեսիլ 2018-ում Ադրբեջանը ներկայացնող Այսելի հետ աշխատում է Ֆիլիպ Կիրկորովի «Dream Team»-ը: Օրերս արդեն հաստատվեց, որ Ֆիլիպ Կիրկորովն ու հույն կոմպոզիտոր Դիմիտրիս Կոնտոպուլոսն աշխատում է Այսելի երգի վրա, որը ներկայացվելու է Լիսաբոնում:
Կիրկորովը ինստագրամի գրառմամբ երկրպագուներին խոստացել է «հրաշալի արկած»:
Ադրբեջանական ԶԼՄ-ները ևս հաստատել են, որ Այսելի երգի վրա աշխատում են Կիրկորովն ու Կոնտոպուլոսը:
«Dream Team»-ի ևս մեկ անդամ է ստեղծագործական տնօրեն Իլիաս կոկոտոսը, ով 2016-ին Եվրատեսիլում Ռուսաստանը ներկայացրած Սերգեյ Լազարևի թիմի անդամ էր:
Սա առաջին անգամ չէ, որ «Dream Team»-ն աշխատում է Ադրբեջանի հետ: 2013թ.-ին Կոնտոպուլոսը համահեղինակն էր Ադրբեջանի «Hold Me» երգի, որը գրավեց երկրորդ տեղը:
Սպասվում է, որ երգը կներկայացվի առաջիկա շաբաթներին:

Be the first to comment on "Եվրատեսիլ 2018-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Այսելի հետ աշխատում է Ֆիլիպ Կիրկորովի թիմը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ