Տարօրինակ ծառայություններ առաջարկող աշխարհի 10 ամենայուրօրինակ հյուրանոցները (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

 

Որոշ զբոսաշրջիկներ համարում են, որ ձանձրալի բան է ինչ-որ երկիր գնալն ու սովորական հյուրանոցում տեղավորվելը: Ոմանք իրենց ճամփորդությունից ակնկալում են ինչ-որ անմոռանալի ու օրիգինալ բաներ, ու հենց նման քմահաճույքները բավարարելու համար էլ աշխարհի տարբեր ծայրերում գործում են հյուրանոցներ՝ էկզոտիկ ու անսպասելի ծառայություններից ցանկով:

1. «Protea Hotel Ranch Resort & Lion Park», Պոլոկվանե, Լիմպոնո գավառ, ՀԱՀ


Отели с самыми необычными услугами и предложениями (16 фото)
Եթե դուք սիրում եք մեծ կատուների, ապա հաստատ պետք է այցելեք այս հյուրանոցը, եթե ճամփորդելիս լինեք Հարավային Աֆրիկայով: Այստեղ բացառիկ ծառայություն են առաջարկում՝ զբոսանք առյուծների հետ: Գիշատիչների հետ շփումը տեղի է ունենում միայն էքսկուրսավարի ներկայությամբ ու նրա վերահսկողության ներքո, ով կատվազգի այս գիշատիչների հետ աշխատանքի 15-ամյա ստաժ ունի:

 

2. «AKA Central Park» հյուրանոցների ցանց
Отели с самыми необычными услугами и предложениями (16 фото)
«Live It!». այս հյուրանոցը հիշեցնում է մեծերի ճամբար, որտեղ բնակիչները կարող են սովորել այնպիսի բաներ, որոնց ժամանակը չունեն առօրյա եռուզեռի պայմաններում՝ շոկոլադե սուֆլեի պատրաստում, սերֆինգ, գեղանկարչության դասընթացներ, ձիավարություն ու լուսանկարչական արվեստ: Կան նաև էքսկլյուզիվ առաջարկություններ՝ ձայնային թերապիա, քնի դպրոց, ինչպես նաև «Վերագործարկում» կոչվող ծրագիրը, որի մեջ ներառված են տարատեսակ երիտասարդացնող կոսմետիկ ծառայություններ՝ արտաքինի ամբողջական ձևափոխման համար:

 

3. «Drake Hotel», Կանադա
Отели с самыми необычными услугами и предложениями (16 фото)
Կանադական այս հյուրանոցի հաճախորդներին առաջարկվում են սիրային խաղերի ամենաբազմազան միջոցներ՝ գինուց, շոկոլադից ու վարդի թերթիկներից մինչև տարատեսակ սեքս-խաղալիքներ: «Հաճույքների մենյուում» կարելի է գտնել հետևյալ անվանումները. «Չարաճճի ու հանդուգն զամշե մտրակ», «Գույնզգույն փետուրներով թագ» ու էլի տասնյակ տարօրինակ աքսեսուարներ: Բոլոր սեքս-խաղալիքները, բնականաբար, մեկանգամյա օգտագործման են, ու դրանցից օգտվելու արժեքը տատանվում է 8-600 դոլարի սահմաններում:

4. «Faktum» հյուրանոց, Գյոթեբուրգ, Շվեդիա
Отели с самыми необычными услугами и предложениями (16 фото)
Отели с самыми необычными услугами и предложениями (16 фото)
Отели с самыми необычными услугами и предложениями (16 фото)
Отели с самыми необычными услугами и предложениями (16 фото)
Այստեղ ձեզ կառաջարկեն զգալ, թե ինչպիսին է անօթևան մարդու կյանքը, այսինքն՝ բոմժ լինել: Վճարելով 100 կրոն՝ դուք կարող եք գիշերել գետի մոտ, կամրջի տակ կամ էլ զբոսայգում: Ընդ որում, կարող եք մի քանի տարբերակներից ընտրություն կատարել, թե որտեղ քնել՝ ինքնաշեն վրան, քնելու պարկ, ստվարաթուղթ, նստարան և այլն:

Հյուրանոցի անսովոր ծառայությունների ցանկը միտված է մարդկանց ուշադրությունն անօթևան մարդկանց խնդիրների վրա սևեռելուն: Քաղաքում անօթևանների թիվը 3,4 հազարի կարգի է, իսկ զբոսաշրջիկներից ստացվող եկամուտն ուղղվում է աղքատների օգնությանը:

 

5. «Mitsui Garden Yotsuya» հյուրանոցների ցանց, Ճապոնիա
Отели с самыми необычными услугами и предложениями (16 фото)
Այս տարի այս հյուրանոցների ցանցում մինչև օգոստոսի վերջ կանանց համար գործում էր հատուկ առաջարկ. բոլոր կանայք, ովքեր ցանկանում էին ազատվել սթրեսից արցունքների միջոցով, առաջարկվում է «Լացի սենյակ» վարձել, որովհետև, ինչպես հյուրանոցում են համարում, «լացը կնոջ երջանիկ առավելությունն է»: Սենյակները միայն մեկտեղանի են ու արժեն 10000 յեն մեկ գիշերվա համար:

Վարձակալողի տրամադրության տակ տասնյակ մելոդրամաներ են, տխուր սյուժեով գրքեր, մանգա կոմիքսներ ու, իհարկե, մեծ քանակությամբ փափուկ անձեռոցիկներ: «Տառապելու» սեանսի ավարտից հետո կանանց առաջարկվում է հիդրոմերսող դիմակ աչքերի համար:

6. «Mukul Beach, Golf & Spa» հյուրանոց, Նիկարագուա
Отели с самыми необычными услугами и предложениями (16 фото)
Այս հյուրանոցում ձեզ կառաջարկեն հնարավորություն մասնակցելու հին այուրվեդական ծեսերի, որոնք կիրառվում էին տիբեթական ու հնդկական իմաստունների ու դերվիշների կողմից: Դուք կարող եք մաքրազերծել ձեր աուրան, նիրվանա տեղափոխվել ու այլ նմանատիպ բաներ անել՝ դեմքի ակտիվ կետերի մերսման, խոտաբուժության, այուրվեդական ավանդական մերսման, ինչպես նաև սակրալ «շիրոդհարա» ծեսի միջոցով, որը ներազդում է այսպես կոչված երրորդ աչքի վրա:

7. «Carlton Ambassador» հյուրանոց, Նիդերլանդներ
Отели с самыми необычными услугами и предложениями (16 фото)
Այս հյուրանոցում տրամադրում են աջակցություն այն ամուսնական զույգերին, ովքեր ցանկանում են ամուսնալուծվել: Տեղավորվելով այստեղ ուրբաթ օրը՝ երկուշաբթի նրանք արդեն ամուսնալուծված են դուրս գալիս հյուրանոցից: Ամբողջ ուիքենդի ընթացքում DivorceHotel-ի մասնագետները նրանց անհրաժեշտ իրավաբանական, տնտեսագիտական ու հոգեբանական աջակցության բոլոր ձևերն են տրամադրում՝ ըստ անհրաժեշտության:

8. «Ritz Carlton» հյուրանոց, Բեռլին, Գերմանիա
Отели с самыми необычными услугами и предложениями (16 фото)
Отели с самыми необычными услугами и предложениями (16 фото)
Այս հյուրանոցում գործում է օծանելիքին նվիրված բար, որտեղ կարելի է փորձել լեգենդար այնպիսի բրենդերի բուրմունքները նմանակող կոկտեյլներ, ինչպիսիք են «Yves Saint Laurent», «Giorgio Armani», «Guerlain» և այլն: 11-14 եվրո արժողությամբ այս կոկտեյլների բաղադրատոմսը կարելի է անվանել «օծանելիքային մենյու»:

9. «Swissotel», Բեռլին, Գերմանիա
Отели с самыми необычными услугами и предложениями (16 фото)
Այս հյուրանոցում ձեզ կառաջարկեն անքնության, դեպրեսիայի ու ավելորդ քաշի պրոֆիլակտիկայի ծառայությունների ցանկ: Գերմանացի սոմնոլոգներն առողջ քնի մասին գիտական տվյալների հիման վրա մշակել են պրոցեդուրաների մի ամբողջ կոմպլեքս, որի մեջ մտնում է արոմաթերապիա, թարմացնող խոտային էներգետիկ ըմպպելիք, վառ լույսով թերապիայի առավոտյան 30 րոպեանոց սեանս, ցերեկային հանգիստ ֆիզիոթերապևտիկ մահճի վրա, լեռնային օդ շնչելու պրոցեդուրա քնից առաջ և այլն: Այս հյուրանոցում մեկ օրվա արժեքը 199 եվրո է:

10. «Happy Guests Lodge», Չեշիր կոմսություն, Միացյալ Թագավորություն
Отели с самыми необычными услугами и предложениями (16 фото)

Հատուկ այն հյուրերի համար, ովքեր շփման կարիք ունեն, այս հյուրանոցում առաջարկում են վարձակալել ոսկե ձկնիկ: Ձկնիկի ընկերակցության մեկ օրն արժե 5 ֆունտ: Սեփականատիրոջ՝ Ջեֆ Ռայլիի խոսքերով՝ ծառայությունը մեծ պահանջարկ է վայելում հատկապես այն հյուրերի կողմից, ովքեր սիրում են ճամփորդել միայնակ։

Be the first to comment on "Տարօրինակ ծառայություններ առաջարկող աշխարհի 10 ամենայուրօրինակ հյուրանոցները (ԼՈՒՍԱՆԿԱՐ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ