Մարդկանց հատուկ ֆոբիաներ, որոնց մասին չեք լսել

 

Ֆոբիան ինչ-որ բանի հանդեպ մշտական, ոչ ռացիոնալ, չկառավարվող և հիվանդագին վախի զգացումն է, որը խանգրաում է առօրյա կյանքում: Ներկայացնում ենք գիտականորեն ապացուցված մարդկային ֆոբիաներ, որոնցից շատերի մասին երևի չեք էլ լսել:

Լականոֆոբիա` վախ բանջարեղեններից, այո, այո, որոշ մարդիկ վախենում են բանջարեղեն ուտել` մտածելով, որ դրանց սերմերը կաճեն հենց իրենց որովայնում: Մանկական թվացող վախը հատուկ է նաև մեծահասկաներին:

 

Անեմոֆոբիա` վախ քամուց, այս ֆոբիայի նախանշաններն են` ընդհատվող շնչառությունը, մեծ քանակով քրտնարտադրությունը, բերանի չորությունը, սրտխառնոցը:

Բատմոֆոբիա` վախ աստիճաններից և զառիվեր թեքություններից, այս ֆոբիայով տառապող մարդիկ վախենում են կորցնել հավասարակշռությունը:

Չիոնոֆոբիա` վախ ձյունից, այս ֆոբիան կարող է հանգեցնել շատ երկար ձմեռային ընկճախտի:

Էյսոպտրոֆոբիա` վախ հայելիներից կամ հայելու մեջ սեփական արտացոլանքից:

Դենդրոֆոբիա` վախ ծառերից, այս ֆոբիայով տառապող մարդկանց մոտ ծառերի տեսքը ուժեղ պանիկա է առաջացնում:

Օյկոֆոբիա` վախ տնից կամ տուն վերադառնալուց, նախանշաններն են` դժվար շնչառությունը, պանիկայի նշանները, լացը:

Ֆելինոֆոբիա` վախ կատուներից, այս ֆոբիայով տառապող մարդիկ կատուների հետ հանդիպելիս գլխապտույտ, սրտխառնոց, արագ սրտի բախոցներ, բերանի չորություն են ունենում: Կարող են անհետանալ խոսելու, մտածելու ունակությունները:

 

Կոյոնոֆոբիա` վախ մարդաշատ շինություններից, այս ֆոբիայով տառապող մարդիկ վատ են զգում հասարակական վայրերում:

Արախնոֆոբիա` վախ սարդերից, այս ֆոբիայով տառապող մարդիկ նույնիկս փոքրիկ սարդ տեսնելիս, սկսում են դժվար շնչել, մեկ տաքանում են, մեկ սառչում, կարող են խեղդվելու նախանշաններ առաջանալ:

Մեյջերիկոֆոբիա` վախ ուտելիք պատրաստելուց, այս ֆոբիայով տառապող մարդիկ վախնեում են, որ իրենց պատրաստած սնունդից համտեսողները կարող են թունավորվել կամ պատրաստման ընթացքում կարող են իրենք իրենց վնասել:

Մեգալոֆոբիա` վախ մեծ առարակներից ու օբյեկտներից, այս ֆոբիայով տառապող մարդիկ մեծ առարկաներ տեսնելիս պանիկայի մեջ են ընկնում:

Միզոֆոբիա` վախ կեղտից և միկրոբներից, այս ֆոբիան արտահայտվում է ձեռքերը շատ հաճախ և մանրամասն լվանալով:

Պապիրոֆոբիա` վախ թղթերից, այս ֆոբիան կապված է այն բանի հետ, որ թուղթը կարող է տարբեր ձևեր ընդունել:

Րութիֆոբիա` վախ կնճիռների առաջացումից:

Վենուստրաֆոբիա ` վախ գեղեցիկ կանանցից, հաճախ առաջանում է գեղեցիկ սեռի ներկայացուցչի հետ տրավմատիկ հարաբերությունների փորձ ստանալուց հետո:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

Be the first to comment on "Մարդկանց հատուկ ֆոբիաներ, որոնց մասին չեք լսել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ