Ջենիֆեր Լոուրենսը պատմել է, թե ինչպես է Քիմ Քարդաշյանի տանը հարբել ու ամբողջությամբ մերկացել

Հոլիվուդյան օսկարակիր դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը երբեք չի թաքցրել, որ հանդիսանում է Քարդաշյանների մեծ երկրպագուն: Բայց նա խոստովանում է, որ իրենց ընկերությունը Քիմ Քարդաշյանի հետ միակողմանի է:
27-ամյա դերասանուհին այս մասին խոսել է Նյու Յորքում կանանց համար կազմակերպված միջոցառման ժամանակ:

Դերասանուհին ասել է, որ նա չգիտի՝ Քիմն իրեն կանվանի իր ընկերը, թե ոչ:

«Մեր ընկերությունը, հավանաբար, միակողմանի է», — եզրափակել է խոսքը Ջենիֆերը:

Օսկարակիր դերասանուհին իր ելույթում նշել է նաև, որ իր ամբողջ կյանքում սպասել է Քիմի հետ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ վերջերս դերասանուհին հնարավորություն էր ունեցել հարցազրույց վերցնել Քիմ Քարդաշյանից որպես Jimmy Kimmel Live շոուի հաղորդավար։

«Ես այնքան էի սպասել այդ պահին, որ ցանկանում էի հնարավորինս շատ տեղեկություն ստանալ Քիմից»:

Հասկանալով, որ մեծ պատասխանատվություն է իր վրա դրված, դերասանուհին գնում և ծանոթանում է իր կուռք՝ Քիմ Քարդաշյանի ընտանիքի անդամների հետ:

«Նրանք շատ խելացի, հետաքրքիր, զվարճալի, լավ մարդիկ են: Ինչպես նաև շատ կապված են միմյանց հետ, որն էլ դրական ազդեցություն է ունենում նրանց փոխհարաբերությունների վրա»:

Ջենիֆեր Լոուրենսն ավելացրել է նաև, որ Քարդաշյաններն իր համար հիասքանչ մարդիկ են: Նա նաեւ խոստովանել է, որ Քիմի տանն ընթրիքի ժամանակ ալկոհոլի մեծ քանակություն է օգտագործել և մերկ հայտնվել զգեստապահարանում:

«Դա այն է, ինչի մասին ես կարող էի միայն երազել», — պատմել է օսկարակիր դերասանուհին՝ շարունակելով.

«Ես հիշում եմ, թե ինչպես էի մերկ հայտնվել Քրիսի զգեստապահարանում և Քիմին հրամայում էի, որպեսզի ինձ հագուստ հագցնի: Նա ինձ հագուստ հագցրեց, և ես հիանալի տեսք ունեի»:

HayNews.am

Be the first to comment on "Ջենիֆեր Լոուրենսը պատմել է, թե ինչպես է Քիմ Քարդաշյանի տանը հարբել ու ամբողջությամբ մերկացել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ