ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ ՀԱՅ ԿԱՆԱՅՔ (լուսանկար)

s

 

Հարգելի’ ընթերցողներ, Wnews.am-ը կայք է կանանց համար, բայց դա չի ենթադրում միայն ու բացառապես նորաձևություն, գեղեցկություն, կանացի ինչ որ թեմաներ: Փաստը ցույց է տալիս, որ անհրաժեշտության դեպքում հայ կանայք կարող են մոռանալ այդ ամենը, դնել մի կողմ և պայքարել տղամարդկանց հետ հավասար, ոչ միայն պայքարել, այլև` հերոսանալ այդ պայքարի ընթացքում : Մենք չենք ուզում, դրա անհրաժեշտությունը լինի, բայց վստահ ենք, որ մեր  հերոս կանանց օրինակով շատ հայուհիներ հիմա էլ պատրաստ են պայքարել հանուն հայրենիքի:

Ասրյան Ստալինա Խորենի
Ազատամարտիկ, Արժանացել է ԼՂՀ «Արիության համար» և «Մայրական երախտագիտություն` Արցախի քաջորդիներին» մեդալների:
Ծնվել է 1973 թ. սեպտեմբերի 11-ին, Բաքու քաղաքում, ուր 8-րդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է պրոֆտեխուսումնարանում:
Մի կերպ փրկվելով 1990թ. Բաքվի հունվարյան հայկական ջարդերից` ընտանիքով տեղափոխվել է Ստեփանակերտ: Սովորել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանի բուժակների ֆակուլտետում եւ միաժամանակ աշխատել զինվորական հոսպիտալում: Անուհետեւ զինվորագրվել է ԿՊՇ-ի թիվ 3 գումարտակում՝ որպես բուժքույր: Զոհվել է 1993թ. մարտի 20-ին, Հակոբ Կամարի գյուղում, ականի պայթյունից: Հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ «Արիության համար» եւ«Մայրական երախտագիտություն` Արցախի քաջորդիներին» մեդալներով: Ամուսնացած չէր: Հանգչում է Ստեփանակերտի Հուշահամալիրում:
Առաքելյան Նարինե Ալեքսանի
Ազատամարտիկ, կապավոր
 Ծնվել է 1976թ. օգոստոսի 31-ին, Շուշիի շրջանի Քարին-տակ գյուղում։ Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում։
 1991-1992-ին մասնակցել է գյուղի ինքնապաշտպանական մարտերին: Մարտական գործողությունների ժամանակ ազատամարտիկներին զինամթերք է հասցրել, կատարել կապավորի դեր: Երբ անհնար է դարձել դիրքերին մոտենալը, Նարինեն իր շան վրա կապել-տեղավորել է զինամթերք և ուղարկել ազատամարտիկներին: Հակառակորդը սպանել է շանը, 16-ամյա Նարինեն ինքն է զինամթերք հասցրել ազատամարտիկներին: Հմուտ ու համարձակ աղջիկ էր։ Զոհվել է 1992թ. հունվարի 26-ին, Քարին-տակի պաշտպանության ժամանակ։
Հետմահու արժանացել է «Արիության համար» մեդալի։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Քարինտակի գերեզմանատանը:

Առուստամյան  Տանյա Սեպեյի

Բուժքույր, ազատամարտիկ։

ՊԲ բժշկական ծառայության ենթասպա (1993)։ Ավարտել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանը (1986)։ 1991թ-ից ծառայել է ՊԲ Ասկերանի, Մարտակերտի զորամասերում։ 2003-ից՝ 14° զորամասի առաջին հրաձգային գումարտակի բուժկետի պետ։

Մասնակցել է Շուշիի, Լաչինի, Աղդամի, Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, վիրավոր ազատամարտիկների բուժսպասարկման ու տարհանման աշխատանքներին։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

Հայ կանայք՝ մարտի դաշտում

Աիդա Սերոբյան  Արցախյան ազատամարտի մասնակից կանանց ՀԿ-ի հիմնադիր նախագահ, փոխգնդապետ 
 «Արցախյան ազատամարտին մասնակցել է շուրջ 300 կին, 42-ը զոհվել է: Իհարկե տղամարդկանց համեմատ կանայք քիչ էին, բայց երբ մտածում ես, որ կինը կարող է թողնել իր փոքրիկ երեխաներին և իր ձեռքը զենք վերցնել, դա մեծ հերոսություն է: Չէ որ մոր համար իր երեխայից թանկ ոչինչ չկա: Ոչ մի թշնամի չի փրկվի, երբ կինը գնում է հայրենիքը պաշտպանելու»:
Կարինե Դանիելյան. կին զինվոր , բուժքույր
Երբ սկիզբ  առավ Արցախյան շարժումը, Կարինեն տրվեց Շարժմանը. շատերի հետ իրականացնում էր ընդհատակյա աշխատանքներ: Գիտակցելով, որ պատերազմն անխուսափելի է՝ մի օր մորն ասում է. «Երբ պատերազմը սկսվի, ես էլ պիտի զինվորագրվեմ, չեմ կարող տանը նստել»: Մոր թախանձանքներին Կարինեն չի զիջում, որոշել էր…Սկզբում նա զբաղվում էր զենք-զինամթերքի գաղտնի տեղափոխմամբ: Տղերքը նրան հարգում  ու սիրում էին՝ որպես քրոջ, սակայն չէին ցանկանում, որ նա ռազմադաշտ մեկներ: «Շատ տեղեր դիմեցի զինվորագրվելու համար, սակայն անընդհատ մերժում էին: Դիմեցի Աշոտ-Բեկորին, սակայն չընդունեց: Այսօրվա պես հիշում եմ նրա խոսքերը՝ ջահել աղջիկ ես, ամուսնացիր, ընտանիք կազմիր,  ի՞նչ գործ ունես կռվի դաշտում…Սակայն իմ որոշումը որոշում էր ու այն իրագործելուց ետ չէի նահանջում»,- ասում է Կարինեն: Կարինեն մասնակցել է Մարտակերտի, Հադրութի, Քաշաթաղի, Շուշիի շրջանների պաշտպանական ու ազատագրական մարտերին: Բաշարաթ գյուղի ահեղ մարտերում 7 տեղից վիրավորվել է:
ANNA SARGSI AVANESYAN.jpg
Աննա Սարգսի Ավանեսյան (06.12.1935 – 03.05.1993), հայ կին ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Աշխատել է Ստեփանակերտի հիվանդանոցում, որպես քույր-տնտեսվար, այնուհետև տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։

Բազում անգամ է իր արյունը ներարկել վիրավոր ազատամարտիկներին։

Մահացել է 1993 թվականի մայիսի 3-ին, ծառայողական պատականությունները կատարելու ժամանակ։ Ամուսնացած էր, ուներ վեց երեխա։

 jpg

Be the first to comment on "ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ ՀԱՅ ԿԱՆԱՅՔ (լուսանկար)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ