Սարսափ պատմություն ․ դեպք որը տեղի ունենում 20։20-ին

Ժամանակին ապրում էր մի մարդ, ով տեղով առեղծված էր: Ոչ ոք չգիտեր, թե ինչպես նա եկավ այդ քաղաք, թե ինչով էր զբաղվում, թե որտեղից է և այլն: Միայն նրա անունը գիտեին, ինչը պարզել էր խանութի աշխատակիցը, երբ պրոֆեսոր Հյուգոն գնումներ էր անում իրենց խանութից: Նրա իրական անունը Ջեկ Սմիթ էր, սակայն խնդրել էր իրեն ուղղակի Հյուգո ասել կամ պրոֆեսոր և այդ օրվանից բոլորը նրան ճանաչում էին Պրոֆեսոր Հյուգո: Բայց ինչի՞ համար էր կեղծանունը: Պռոֆեսոր Հյուգոի տունը գտնվում էր թաղամասի ամենավերջում, կտրված մյուս բոլոր տներից, գրեթե միշտ մթության մեջ, իսկ տան մյուս կողմում գտնվում էր Նիատայի անտառը, որի մասին նույնպես կաին բազմաթիվ լեգենդներ: Սկսենք տան մասին լեգենդից` այդ տանը ապրում էին մի համերաշխ և գեղեցիկ ընտանիք` հայրը`Չակ Ջոնսը, մայրը` Մերի Ջոնսը, երկու որդիները` Փիթերն ու Ալեքսը և դուստրը` Սինդին: Ասում են, որ սինդին դեռ 5 տարեկան էր և մի անգամ շատ ուշ ժամին խաղալիս է եղել բակում, երբ խորհրդավոր անտառից ինչ որ երեխայի ձայն կանչել է նրան: Տանը նույնպես բոլորը լսել են այդ ձայները սակայն փոքրիկ աղջնակը չլսելով մորը վազել է դեպի անտառ: Մինչ մայրը դուրս է վազել տանից արդեն լսվել է Սինդիի վերջին ճիչերը:
Ինչ որ մեկը նրան դաժանաբար սպանել է: Մայրը նույնպես վազել է անտառ` աղջկա հետևից, սակայն նրան նույնպես սպանել են նույն դաժանությամբ: Ոչ ոք դեռևս չգիտի արդյոք դա մարդասպա՞ն է եղել, թե՞ իրոք այդ անտառի մասին լեգենդներն իրականություն են: Ամենասարսափելին այն է, որ հենց այդ նույն ժամանակահատվածում Չակը իր երկու որդիների հետ վերադառնալիս է եղել տուն, սակայն տուն չի հասել քանի որ նրանց մեքենան պայթել է ճանապարհին: Բոլորի մարմնի վրա եղել է 20:20, կարծես ինչ որ մեկը ասեղով գրած լիներ, տան ժամացույցները իրենք իրենց կանգնել են հենց 20:20-ի վրա և ասում են, որ ամեն երեկո`20:20 րոպեին այդ տանը սկսվում են սարսափելի և միստիկ երևույթների մի ամբողջ շարան: Տան լույսերը սկսում են իրենք իրենց միանալ կամ անջատվել, անընդհատ լսվում է մի կնոջ ձայն, որը գոռում է Սինդի~, մոմերը հանգում են, սկսում են բացվել փակվել դռները և այլն: Ոչ ոք նույնիսկ չի համարձակվում մոտենալ այդ տան ցանկապատին: Տունը լքված էր տարիներ շարունակ մինչ այն պահը, երբ Հյուգոն եկավ և չնչին գումար տալով քաղաքապետին գնեց տունը և տեղափոխվեց այնտեղ ապրելու: Իսկ ինչ վերաբերվում է Նիատայի անտառին` այն իրոք որ առեղծվածային էր: Ասում էին, որ ժամանակին այնտեղ են տարել 1000 կալանավորների, և ողջ ողջ այրել, այդ իսկ պատճառով կարծես վրեժ են լուծում նրանց հոգիները և ով մտնում է այդ անտառ` անհայտ կորում է և մի ամիս անց նրա դին գտնում են անտառից դուրս որևէ ծառից կախած: Իրոք որ այս քաղաքը լի է սարսափելի դեպքերով և իրադարձություններիվ, շատերը նույնիսկ թողել են իրենց բնակարանները և հեռացել այդ խորհրդավոր քաղաքից: Պրոֆեսոր հյուգոն արդեն մեկ ամիս էր ապրում էր այդ տանը և կարծես շատ գոհ էր: Մի՞թե հանգուցյալ ընտանիքի հոգիները նրան չէին անհանգստացնում: Միգուցե Հյուգոն նույնպես հոգի է կամ ուրվական: Ինչեր ասես որ չէին խոսում քաղաքում:
Հյուգոն չէր շփվում ոչ մեկի հետ, միայն մտնում էր մոտակա խանութ, բարեկիրթ ձևով ողջունում, գնում էր իրեն անհրաժեշտ իրերը և իսկույն հեռանում: Ոչ ոք նույնիսկ չէր տեսել նրա դեմքը, քանի որ նա միշտ կրում էր երկար օձիքով երկար վերնազգեստ, որի օձիքը կիսով չափ փակում էր նրա դեմքը և գլխարկ, որի եզրերը երկար էին և Հյուգոն գլուխը միշտ կախ պահելով կարծես թաքնվում էր գլխարկի տակ: Ոչ ոքի նույնիսկ բարև չտալով նա շտապում էր իր տուն: Սակայն Պրոֆեսոր Հյուգոի քաղաք գալուց մոտ 20 օր անց քաղաքում սկսվեցին տարօրինակ երևույթների մի ամբողջ շարան: Նախ թալանեցին ծխախոտի պահեստը` այնտեղից տանելով ողջ ծխախոտը: Բոլորը կասկածում էին Հյուգոյին, սակայն ապացույցներ չգտնելով նրան ազատ արձակեցին: Այդ թալանից 20 օր անց անհայտ կերպով սկսեցին անհետանալ քաղաքի բնակիչները: Բոլորը խուսափում էին դուրս գալ տներից ժամը 20:20-ից հետո քանի որ ամեն ինչ կարծես նորից կրկնվում էր: Միայն պրոֆեսորն էր, որ անվախ շրջում էր քաղաքում և ոչինչից չէր վախենում: Արդեն հինգերորդ օրն էր և արդեն հինգ քնհետ կորած քաղաքում: Քաղաքն այնքան էլ մեծ չէր` ընդամենը 50 տուն և 120 հոգի, որոնք ապրում էին այդտեղ: Ժամանակին քաղաքում ավելի շատ մարդ էր ապրում, սակայն շատերը լքեցին իրենց բնակարանները քաղաքում տեղի ունեցող դեպքերի պատճառով: Մի օր քաղաք եկավ մի ոստիկան, որը մոտ գտնվող քաղաքներից մեկից էր և ոչ ոք չգիտեր էլ որ նա ոստիկան է մինչ այն պահը, երբ նրա դին գտան ոստիկանի համազգեստով և ձեռքին թուղթ վրան էլ արյամբ գրված` “Նույնիսկ ամենալավ ոստիկանը չի կարող բացահայտել ինձ”: Նա ընդամենը մեկ օր անցկացրեց այդ քաղաքում սակայն այդ մեկ օրնել էր հերիք մարդասպանի համար որպեսզի հասկանար, որ քաղաք եկած մարդը ոստիկան էր և հատուկ առաքինությամբ էր ոտք դրել քաղաք:
Արդեն սկսեցին լուրջ գործողություններ տարվել: Ամեն օր մի հոգի անհայտ կերպով անհետանում էր և ոչ ոք չէր կարողանում նրան գտնել, նույնիսկ ոստիկանությունը: Բոլոր հետքերը տանում էին Պրոֆեսոր Հյուգոյի տուն, սակայն այս առեղծվածային մարդու առեղծվածային տանը ոչինչ երբեք չէր հայտնաբերվում և ոստիկանները ձեռնունայն հետ էին վերադառնում: Անցնում էին օրեր: Արդեն քաղաքից անհետացել էր 20 մարդ: Բոլորը սարսափի մեջ էին և իրենց տալիս էին հետևյալ հարցը`”Մի՞թե հաջորդը ես եմ”: Սակայն մի պահ այդ ամենը դադարեց: Անցնում էին օրերը, սակայն այլևս ոչ մեկ չէր անհետանում: Մի օր ոստիկանները որոշեցին պատահական այցելել Հյուգոյի տուն: Ժամը 12:00-ն էր:
Նրանք թակեցին Հյուգոյի տան դուռը, սակայն դուռը բացող չկար: Ոստիկանները ստիպված կոտրեցին այդ տան դուռը և մտնելով ներս ականատես եղան մի իրական սարսափելի տեսարանի: Տունն ամբողջովին կորած էր արյան մեջ: Տանը ոչ ոք չկար սակայն պատերին փակցված էին բոլոր 20 զոհերի նկարները, որոնք սպանվել էին այդ 20 օրվա մեջ: Նրանք սպանվել էին առանձնակի դաժանությամբ` ահա թե որտեղից էր գալիս Ջեկ Սմիթի Պրոպեսոր Հյուգո մականունը: Նա իր զոհերին սպանում էր նրանց վրա տարբեր փորձարկումներ անելով: Նկարներում պատկերված աղջիկներից մեկը շատ նիհար և գեղեցիկ աղջիկ էր, սակայն մահանալու օրը նա գեր, կնճռոտ և ծեր տատիկի էր նման: Մի տղա միշտ հպարտանում էր իր ոտքերով, քանի որ իր ոտքերի շնորհիվ նա բազմաթիվ մեդալներ էր նվաճել` սակայն տղայի ոտքերը կտրված էին և դրանց փոխարեն մետքղալարեր էին : Ոստիկանները այս ամենից ազդված սկսեցին առաջ գնալ և սեղանի վրա գտան մի մատյան որի վրա գրված էր. “Պրոֆեսոր Հյուգոն` Նույն ինքը Ջեկ Սմիթը այսօր ձեզ կբացահայտի իր առեղծվածը” Ես ընդամենը 20 տարեկան էի, երբ կորցրեցի ծնողներիս: Մանկուց ապրել եմ շատ ուրախ, երջանիկ կյանքով, սովորել եմ շատ լավ և կյանքիս երազանքն է եղել դառնալ պրոֆեսոր և այդ ամենի համար ջանք չեմ խնայել: Ծննդյանս օրն էր: Ես իմ մայրիկի, հայրիկի և սիրելի քույրիկի հետ նստած նշում էի ծննդյանս օրը, երբ մայրիկս ասաց` տղաս հապա ժամին նայիր 20:20 է երազանք պահիր և այն անպայման կիրականանա: Ես բնականաբար մտքումս պահեցի, որ ցանկանում եմ դառնալ պրոֆեսոր և երբ ուզում էի պահել երկրորդ ցանկությունս, որը լինելու էր միշտ այսպիսի ուրախ ու համերաշխ ընտանիք ունենամ ինձ հետ կատարվեց այս չարաբաստիկ և ցավալի դեպքը: Մեր տուն մտան երկու ավազակ: Նրանք իմ աչքի առաջ դաժանությամբ սպանեցին ծնողներիս, քույրիկիս, այնուհետև հերթը հասավ ինձ: Նրանք ինձ երեք դանակի հարված հասցրին, սակայն ինչպես տեսնում եք ես ողջ էի մնացել: Ես նրանց դեմքերը շատ լավ էի հիշում, սակայն հենց առաջին օրերից քայլեր չձեռնարկեցի, քանի որ ուզում էի որ նրանք զգաին այն, ինչ ես էի զգում այս 20 տարիների ընթացքում: Երբ նրանք կատարեցին այդ հարձակումը` նրանք ընդամենը 17-18 տարեկան էին: Այո դուք չեք սխալվում` նրանք Չակ Ջոնսն ու Մերի Ջոնսն էին, որոնք ոչ վաղ անցյալում ապրում էին այս տանը և որոնց հոգիներին ես նույնիսկ մահից հետո հանգիստ չթողեցի: Ես կյանքում կորցրեցի ամենակարևոր բանը` երջանկությունս, այսինքն ընտանիքս: Ես շատ լավ հիշում էի 20:20 րոպեն, երբ այդ չարագործ զույգն արեց իր սև գործը և ցանկանում էի, որ դա ոչ միայն տպվի նրանց հիշողություններում, այլև նրանց փտած մարմնի վրա: Ես 20 տարի շարունակ սովորում էի և վերջապես հասել էի իմ երազանքին` ես պրոֆեսոր էի: Սակայն չէի կարող հանգիստ խղճով ապրել, քանի այդ ոճրագործներն ինձ հետ հավասար մաքուր օդ էին շնչում: Տեղեկացնեմ, որ հարևան անտառի մասին լեգենդներն ամբողջությամբ սուտ են: Այս ամբողջ ընթացքում ես էի ապրում այդ անտառում` իմ պատրաստած փոքրիկ խրճիթում և ով բացահայտում էր այն` արժանանում էր մահվան: Ես ապրում էի անտառում որ ավելի մոտ լինեմ այդ ընտանիքին և տեսնեմ թե ինչ են անում նրանք և ինչ կերպ կարելի է վրեժս լուծել նրանցից: Այո ես արեցի դա: Ձայնագրել էի Սինդիին կանչող աղջնակի ձայնագրություն և այդ կերպ նրան կանչելով անտառ նրան սպանեցի այնպես, ինչպես նրա մայրն էր սպանել փոքրիկ քրոջս: Մորը սպանեցի այնպես, ինչպես Չակն էր սպանել մորս:
Չակին և նրա որդիներին սպանեցի այնպես, ինչպես նրանք սպանեցին ինձ: Ես կարծես պայթեի այն բանից, որ միայնակ էի այս աշխարհում: Հետո անցավ ահագին ժամանակ` ես լսեցի, որ իմ մասին շատերը շատ լեգենդներ են հյուսել և որոշեցի հայտնվել: Ես ամեն ինչ տեսնում և լսում էի և ոչ մի սպանություն պատահական չէր լինում: Այն մարդիկ, ովքեր չարախոսում էին իմ մասին, արժանանում էին մահվան` դաժան մահվան: Իմ կյանքի ամեն պահը կապված է 20-ի հետ` 20 տարեկանում 20:20 րոպեին կորցրի ընտանիքս, 20 տարի անց վրեժս լուծեցի: Իմ մասին չարախոսեցին 20 հոգի և ես չկարողացա անպատասխան թողնել նրանց այդ քայլը, անտառում ես սպանել էի 20 հոգու: Եվ այս 20-ների շղթան անվերջ հետապնդում է ինձ: Ես ցանկանում էի երջանիկ լինել, այլ ոչ թե սերիական մարդասպան: Քանի որ չեմ եղել երջանիկ, չեմ լինի նաև մարդասպան: Ծխախոտը ես էի գողացել պահեստից, որպեսզի թաղելուց հետո լցնեմ նրանց փտած դիակների վրա և կորցնեմ հետքերը: Բոլորն էլ թաղված են այգում: Կներեք ինձ ես այսպիսին չէի ուղղակի կյանքն ինձ ստիպեց: Քանի որ ես արդեն արել եմ այն ինչ որոշել էի կարող եմ հանգիստ հեռանալ այս կյանքից, քանի որ իմ առաքինությունն ավարտված է: Մնաք բարով ես ձեզ բոլորիտ ատում եմ… Նրա դին գտան նկուղում: Նրա աչքերին կաին արցունքի կաթիլներ, նա ուղղակի մի ամբողջ սրվակ թույն էր խմել և մահացել: Այդ դեպքից անցել էին շատ տարիներ, քաղաքում ամեն ինչ խաղաղ էր, ոչ ոք այլևս չէր անհետանում, սակայն ամեն երեկո 20:20 րոպեին այդ առեղծվածային տան նկուղից գալիս էր տղամարդու լացի ձայն, որ լսվում էր գրեթե ողջ թաղամասում…

Be the first to comment on "Սարսափ պատմություն ․ դեպք որը տեղի ունենում 20։20-ին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ