Հղիությունը հիմարությու՞ն․«Ես լսել եմ Լոբոդայի հղիության մասին, սակայն Վոլոչկովայի մասին նման հիմարություն չեմ լսել»

Բալետի պարուհու տնօրենը հայտարարություն է արել նրա հետաքրքիր կարգավիճակի մասին: Անաստասիա Վոլոչկովան պարբերաբար լրացնում է Instagram-ի իր էջը լուսանկարներով և տեսանյութերով:
Վերջերս, օրինակ, նա ցույց է տվել, թե ինչպես է պետք լիցքաթափվել լավ երաժշտության տակ՝ որպես ապացույց տեղադրելով փոքր տեսանյութ: Որոշ ժամանակ անց նա տեղադրել է Լատվիայում «Լեդի» ներկայացման իր հյուրախաղերի հաշվետվությունը, որտեղ խաղում է օլիգարխի կնոջ դերում: Այդ բեմականացման մեջ բալերինան ունեցել է նաև պարային դրվագներ:

Ընդ որում, նրա հետևողները մեծամասամբ անտեսել են արվեստի թեման՝ կենտրոնանալով մեկ այլ հանգամանքի՝ պարուհու՝ տեսանելիորեն կլորիկացած փորիկի վրա:

Որոշները ենթադրում էին, թե աստղը դադարել է հետևել իր սննդակարգին, և դա է կազմվածքի փոփոխության պատճառը: Մյուսները հարց էին տալիս՝ արդյո՞ք հղի է նա, թե ոչ: Ընդ որում, Վոլոչկովայի հղիության հետաքրքիր կարգավիճակի մասին լուրերը տարածվում էին խելահեղ արագությամբ:

Պարուհին ինքը ոչ մի կերպ չի մեկնաբանել դրանք: Նրա փոխարեն դա արել է իր PR տնօրեն Նատալյա Ռակիցկայան: Վերջինիս խոսքով՝ այդ լուրերը բացարձակ անհիմն են:

«Ես լսել եմ Լոբոդայի հղիության մասին, սակայն Վոլոչկովայի մասին նման հիմարություն չեմ լսել»,- հայտարարել է նա:

HayNews.am

Be the first to comment on "Հղիությունը հիմարությու՞ն․«Ես լսել եմ Լոբոդայի հղիության մասին, սակայն Վոլոչկովայի մասին նման հիմարություն չեմ լսել»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ