«Օսկար»-ից մինչև հարսանիք. ինչպես է Յուբեր դե Ժիվանշին կերտել Օդրի Հեփբերնի էլեգանտ ոճը (լուսանկարներ)

 

Օրերս լրատվամիջոցները հայտնեցին աշխարհի լավագույն դիզայներներից մեկի՝ ֆրանսիական Givenchy նորաձևության տան 91-ամյա հիմնադիր Յուբեր դե Ժիվանշիի մահվան լուրը:

Այս կապակցությամբ The Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է տաղանդաշատ դիզայների անցած ուղու այն հատվածին, որը վերաբերում է 20-րդ դարի ամենաոճային կանանցից մեկի՝ դերասանուհի Օդրի Հեփբերնի հետ համագործակցությանն ու ցմահ ընկերությանը:

Հայտնի է, որ Հեփբերնի անթերի ոճի ձևավորման հարցում անգնահատելի է Յուբեր դե Ժիվանշիի ներդրումը:

Դիզայները նրբակազմ գեղեցկուհուն առաջին անգամ հանդիպել է 1953թ., երբ Հեփբերն իր մասնակցությամբ «Սաբրինա» ֆիլմի համար կոստյումներ կարելու հարցով դիմել էր Givenchy-ին:

 

 

1954 film Sabrina: Hepburn wears Givenchy for the first time on screen, a year after meeting

 

Այդ ժամանակ Ժիվանշին ընդամենը 27 տարեկան էր: Դրանից 2 տարի առաջ նա հիմնադրել էր համանուն նորաձևության տունը:

Հեփբերնին անմիջապես գրավել է երիտասարդ դիզայների ոճն ու այդտեղից սկիզբ է արել նրանց հարատև համագործակցությունը:

Դերասանուհին «Սաբրինա» ֆիլմում կրել է նրա կարած հագուստները, իսկ հաջորդ տարի հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխությանն է ներկայացել նորից Ժիվանշիի կարած հագուստով: Ի դեպ, այդ երեկոյի ընթացքում Հեփբերնն արձանիկ է ստացել որպես լավագույն դերասանուհի:

 

1953 Academy Awards: Hepburn wears one of Hubert Givenchy's designs publicly for the first time when she receives the Best Actress Oscar at the 1953 awards ceremony

 

Հեփբերնը կյանքի կարևորագույն միջոցառումների՝ այդ թվում նաև 1969թ. Անդրեա Դոտիի հետ պսակադրության համար իր տեսքը մշտապես վստահել է «ֆրանսիացի հրաշագործին»:

 

1969 wedding: Hepburn in Givenchy at her wedding to her second husband, Andrea Dotti 

 

Հայտնի է, որ նրանց ընկերությունը տևել է մինչ Հեփբերնի մահը:

Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք Հեփբերն-Ժիվանշի համագործակցության ամենատպավորիչ արդյունքները.

 

1956 Best Dressed List: The actress holds a coat by Givenchy as she is named on the list of the World's Best Dressed Women by the Couture Group of the New York Dress Institute

1957, Funny Face: Hepburn makes an entrance in a stunning Givenchy gown in the film

1957, Love In The Afternoon: A feminine midi-dress by Givenchy for Hepburn's character

1961 Breakfast At Tiffany's: Givenchy's little black dress for Hepburn's most famous film role

1966, How To Steal A Million: Hepburn in Givenchy with Peter O'Toole in the heist comedy

1979, Bloodline: Hepburn in a sheer gown by Givenchy opposite Ben Gazzara in the 1979 film

Картинки по запросу audrey hepburn dressed givenchy

Картинки по запросу audrey hepburn dressed givenchy

Картинки по запросу audrey hepburn dressed givenchy

Картинки по запросу audrey hepburn dressed givenchy

 

 

Be the first to comment on "«Օսկար»-ից մինչև հարսանիք. ինչպես է Յուբեր դե Ժիվանշին կերտել Օդրի Հեփբերնի էլեգանտ ոճը (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ