10 000 դրամ՝ մեկ օրում. կենտրոնի հայտնի մուրացկաններից մեկը գնացել էր իր օրվա «վաստակը» մեծացնելու

 

Էսօր դեղատներից մեկում տեսա Կենտրոնի հայտնի մուրացկաններից մեկին, որը եկել էր իր օրվա «վաստակը» մեծացնելու․ սեղանին գոյացել էր մետաղադրամների մի բլուր, իսկ աշխատողները հաշվում էին։ Հաշվարկը երևի սկսվել էր իմ մտնելուց մի 10 րոպե առաջ, որովհետև կոպեկների մեջ մեծ թիվ էին կազմում նաև 10, 20 դրամանոցները։
Աշխատողներից մեկը վերջապես ավարտեց հաշվարկը և հայտարարեց․ 10 հազար, ապա նայեց մուրացկան կնոջը ու ասեց․ էսօր հարուստ ես։
10 հազար դրամ !Մեկ օրվա «աշխատանքի» արդյունքը։

 

Իսկ դուք ինչքա՞ն պետք է աշխատեք, մտավոր կամ ֆիզիկական ջանք գործադրեք, կոմպի առաջ աչք քոռացնեք, որ օրը մաքուր 10 հազար դրամ եկամուտ ունենաք։ Իսկ էդ մուրացկան կնոջ տարիքի բազմաթիվ կանայք քանի՞ տեղ պետք ա մեջքը ծռած մաքրարություն անեն, որ դրա կեսի չափ վաստակեն։ Կամ նույնիսկ դրա կեսի կեսը։ Նույն դեղատան աշխատակիցները, որոնք ամբողջ գիշեր աշխատում են դեղատանը ու հաշվում էին մուրացիկ կնոջ փողերը, երևի դրա կեսն էլ չէին աշխատում։
Դե հիմա ասեք, ինչո՞ւ որևէ մուրացիկ պետք ա լսի ձեր հորդորները ու գնա աշխատի, այլ ոչ թե փող մուրա, եթե դա կարա օրական միջինը 10 հազար դրամի եկամուտ ապահովի նրան։

Ես միշտ կասկածել եմ մուրացկանների «անկեղծությանը» ու դա համարել եմ լավ գռդոն գործ, չնայած իմ ամենահամարձակ հաշվարկներում անգամ չեմ պատկերացրել օրը 10 հազար դրամի եկամուտ։ Ընդ որում խոսքը գնում ա հայտնի մուրացկան կնոջ մասին, որին տեսնելուց շատերը անգամ ճանապարհն են փոխում, որ նրա հետ չարեռեսվեն։
Ի դեպ էս գրառումը կարան օգտագործեն նաև #գործ_կա-ի ջատագովները, ովքեր ամբողջ օրը շեշտում են, որ գործ կա, բայց ախատող չկա, որովհետև բոլորը ծույլ են, իրենց վրա չեն աշխատում, մինիստրի գործ են ուզում և այլն։ Ձեր փաստարկներին ավելացավ ևս մեկը․ Հայաստանում թույն մուրացկանի գործ կա, թափած ա, ամիսը 300 հազար դրամ աշխատավարձով, բայց մարդիկ չեն ուզում գնան մուրացկան աշխատեն, որովհետև պայմանները քթին չեն դնում կամ միանգամից գլխավոր մուրացկանի գործ են ուզում արա՛։

 

Վերջ, էլ ոչ մեկին փող չեմ տալու): Բացի էն խեղճ տատի-պապիներից, որ հազիվ ոտքերը քստքստացնելով շարժվում են ու հաշմանդամներից։ Իրանց դեռ իսկական կարիքավոր եմ համարում։ Իսկ մնացած լացողները, դեղի փող ուզողները, մատաղի փող ուզողները հաջողակ գռդոնչիներ են։ Էլ չեմ ասում, որ էդ փողի մի մասն էլ երևի գնում է որոշ անձանց գրպանը՝ «կռիշ կանգնելու» համար:

Վլադ Հովհաննիսյան. Ֆեյսբուք

Be the first to comment on "10 000 դրամ՝ մեկ օրում. կենտրոնի հայտնի մուրացկաններից մեկը գնացել էր իր օրվա «վաստակը» մեծացնելու"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ