ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ ՍԳՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ.Հայտնաբերվել է Վաչիկ Թադևոսյանի ջրահեղձ եղած դին…մանրամասնում է Շամշյանը

Այսօր՝ փետրվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղում՝ «Արագած» ռեստորանային համալիրի բակում, ձկների համար նախատեսված լողավազանում տղամարդու դի կա:

 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ ահազանգ հնչել է նաև ոստիկանության Ապարանի բաժնում: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Ապարանի բաժի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Աշոտ Հայրապետյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Լևոն Յազիչյանը: Օպերատիվորեն ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ Ապարանի թիվ 20 հրշեջ–փրկարարական ջոկատը՝ հրամանատարի տեղակալ Մուշեղ Գևորգյանի գլխավորությամբ:

 

 

Տեղում քննչական աշխատանքները ղեկարավում է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկաններն ու փրկարարները լողավազանից դուրս են բերել Ապարան քաղաքի բնակիչ, 54-ամյա Վաչիկ Թադևոսյանի՝ ջրահեղձ եղած դին: Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում քննիչներն ու ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության փորձաքրեագետը:

 

 

 

Օպերատիվորեն ժամանել են նաև դատական բժիշկը և դի տեղափոխող հերթապահ խումբը: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Վ. Թադևոսյանը փետրվարի 8-ից իր հարազատների կողմից որոնվում էր և այսօր առավոտյան նրա հարազատները դիմել էին Ապարանի ոստիկանություն:

 

 

Գ. Շամշյանը հայտնում է նաև որ նշված ռեստորանային համալիրում տեղադրված տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես է Վ. Թադևոսյանը լողավազանի մոտ սայթաքում և մի տևական ժամանակ փորձում է վեր կենալ, սակայն չկարողանալով՝ գլորվում և ընկնում է լողավազանի մեջ: Քննիչը նույնպես առգրավեց տեսախցիկի կողմից արձանագրված այդ պահը:

 

 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ ՍԳՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ.Հայտնաբերվել է Վաչիկ Թադևոսյանի ջրահեղձ եղած դին…մանրամասնում է Շամշյանը

 

Be the first to comment on "ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ ՍԳՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ.Հայտնաբերվել է Վաչիկ Թադևոսյանի ջրահեղձ եղած դին…մանրամասնում է Շամշյանը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ