Մեծ դուստրս 32 տարեկան է, փոքր դուստրս` 5 ամսական

 

Մեր հյուրն այսօր Հայաստանի Հանրապետության ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանն է: Պարոն Չոբանյան, ինչո՞վ է զբաղվում ավանդական ուշուի ֆեդերացիան և որքանո՞վ է արևելյան այդ մարտարվեստը հետաքրքրում հայ երիտասարդությանը: Հայկական ավանդական ուշուի ֆեդերացիան արդեն 25 տարեկան է և զբաղվում է ուշուի բոլոր ուղղությունների պրոպագանդման փորձերով:Սպորտային ուշուն,որը ստեղծվել է նախորդ դարի 40-ական թվականներին, նպատակ է ունեցել, որ ուշուն հնարավորինս շատ տարածվի ամբողջ աշխարհում: Ինքն իրենից ներկայացնում է հավաքական ոճեր և բերված է մի ստանդարտի, որպեսզի մարզիկները հասկանան՝ ինչպե՞ս են մասնակցում, ի՞նչ մրցավարական կանոններով և այլն: Ունենք նաև առողջարարական ուշու, որը նաև լուրջ համակարգ է:Այս հիմնական ուղղությունները մենք վերցրել ենք մեր դաշտում և զարգացնում ենք: Երիտասարդների մոտ, թող ինձ ներեն բոլորը, բայց սա բացարձակ ճշմարտություն է, այս մարտարվեստը հետաքրքրում է միայն ինտելեկտուալ երիտասարդությանը: Որովհետև ուշուն բավականին լուրջ ինտելեկտուալ համակարգ է և ուսուցանելու համար անպայման գիտելիք է պետք: Փորձը ցույց է տվել, որ դպրոցում լավ սովորող երեխան նաև լավ է տիրապետում ուշուին: Հայաստանում աղջիկները որքանո՞վ են հետաքրքրված ավանդական ուշուով: Երևի թե սկսեմ իմ աղջկանից՝ Աննա Չոբանյանից, ով ուշուի սպորտի վարպետ է, այնուհետև կինս՝ Լուսինե Այվազյանը, ուշուի միջազգային սպորտի վարպետ է և ուշուի միջազգային բարձրագույն կարգի մրցավար: Մենք ունենք նաև աղջիկներ,որոնք մեզ բավականին լուրջ համբավ են բերել իրենց վաստակած մեդալներով:Օրինակ՝ միջազգային կարգի սպորտի վարպետ Լիանա Վարդանյանը, սպորտի վարպետ Նաիրա Աթունյանը և այլոք:

Ներգրավվածությունը շատ մեծ է:Հիմա իմ խմբում աղջիկները ավելի շատ են, քան տղաները: ՈՒշուն՝ որպես մարտարվեստ, ստեղծվել է մի պարտադիր գաղափարով. -Ոչ մի կերպ չհակառակվել բնությանը: Չինացիների հանճարը նրանում է, որ իրենք կարողացել են ստեղծել մի համակարգ, որը ունի լուրջ ֆիզիկական ներազդեցության հնարավորություններ ինքնապաշտպանության առումով, բայց դրա հետ միասին չի այլանդակում քո արտաքին տեսքը: Բնականաբար, աղջիկները հասկանալով դա,սիրով գալիս են մարտարվեստին տիրապետելու: Հայաստանում հիսունն անց թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ իրենց մի տեսակ ծեր են զգում: Ինչո՞վ է պայմանավորված՝ հոգեբանական խնդրով, թե՞ առօրյայում սպորտի պակասով: Ես շատ մարդկանց գիտեմ, ովքեր 70 տարեկան են, սպորտով չեն զբաղվում: Եթե դու իրենց հայրիկ ես ասում,իրենք ընդվզում են:Մարդը կարող է ծեր լինել նաև 30 տարեկանում, ինչո՞ւ չէ նաև 20 տարեկանում: Ես կարծում եմ, որ դա զուտ հոգեբանական խնդիր է: Երբ ինքն իրեն կհասկանա, կճանաչի ծեր, ինքն այդ պահից ծեր է: Օրեր առաջ լրատվամիջոցներում արագ տարածվեց Ձեր հայտարարությունը,որ կարատեի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը խաբում է ֆերդերացիայի սաներին, որ անգամ <<Դուքենդո>> բառ գոյություն չունի բառարանում:Կխնդրեի անդրադառնաք այս թեմային: Հարցը գալիս հանգում է մի եզրույթի, երբ որ եզակի դեպքերում դեմոկրատիան դառնում է խիստ վտանգավոր:Այսօր ցանկացած մարդ իրավունք ունի իրավաբանորեն ստեղծել հասարակական կազմակերպություն ցանկացած անունով:Օրինակ՝ <<Շեկոյան մարտարվեստներ>> ֆեդերացիա: Դրանից ավելի ծիծաղելի բան չեմ պատկերացնում: Մանավանդ,որ անձին էլ ճանաչում ես:Նման եզրույթներ շատ կան: Ինձ համար անհասկանալի է, երբ որ մի ֆեդերացիայի անվանման կեսը անգլերեն է, մյուսը՝ճապոներեն:Մանավանդ, որ մի բառը փաստացի մյուսի թարգմանությունն է: Երբ տեսավ, որ այդ ամենը շատ է արծարծվում, հորինեց մի ուրիշ բառ ՝<<Դուքենդո>>: Միջազգային ֆեդերացիա,որը գրանցված է Հայաստանում, որը չունի կառուցվածք, այլ երկրների անդամություն և այլն:Դրա համար էլ ես հայտարարում եմ, որ մի մարդ,ով ուզում է գա,լիցենզավորման դաշտ մտնի, զբաղվում է նման այլ խնդիրներով,արդյոք դրա իրավունքը ունի: Մանրամասները՝ տեսանյութում Նյութի աղբյուրը` Yelaket.am

Be the first to comment on "Մեծ դուստրս 32 տարեկան է, փոքր դուստրս` 5 ամսական"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ